HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ըստ ԿԳ փոխնախարարի` դպրոցներում դրամահավաքությունը լրագրողների հոգսն է

Թերթերը պարբերաբար անդրադառնում են մի շարք դպրոցների, որոնց տնօրենները կոպիտ վերաբերմունք են ցուցաբերում աշակերտների նկատմամբ: Այսօր թեմայի շուրջ լրագրողները հարց ուղղեցին Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանին:

«Դա շատ լուրջ հարց է, մենք էլ ենք ահազանգեր ստանում, այդ հետքերով գնում ենք: Բավականին վատ պահվածքով աշակերտենր կան եւ կան նաև ուսուցիչներ, ովքեր եւս իրենց լավ չեն դրսեւորում, պետք է երկու կողմն էլ դիտարկել: Ես չեմ բացառում նման դեպքեր, որ ուսուցիչները կամ տնօրենները երբեմն իրենց անվայել են պահում: Բայց երբ աշակետը բողոքում է, պետք է ներկայացնի նաեւ միջավայրը, թե ինքն ինչ է արել: Դպրոցներում նման երեւույթներ կան, մենք տեղյակ ենք, նման հարցերով զբաղվում ենք»,- ասաց Մանուկ Մկրտչյան:

Առջեւում կանանց միամսյակն է: Լրագրողի հարցին, թե ինչ է արվելու այս առիթով դրամահավաքությունը դպրոցներում կանխելու համար,Մանուկ Մկրտչյանը ասաց. «Մեր երկրում ուրիշ հարց չկա՞: Դա շատ ցավալի պրոբլեմ է: Այդ երեւույթի դեմ միայն համընդհանուր ուժերով կարելի է պայքարել, նախարարության լծակները շատ աղքատ են, նա իրավուքն չունի իր լիազորություններից դուրս քայլեր կատարելու: Դուք ձեր հոգսն ինչի՞ եք մեր վրա գցում, դուք` չորրորդ իշխանությունը պետք է պայքարի դրա դեմ, չնայած մեր պատասխանատվության չափով մենք էլ ենք զբաղվում: Մենք դատախազություն չենք»,- ասաց Մանուկ Մկրտչյանը Նրա խոսքերով` երբ իրենք ուղարկում են իրենց մարդկանց, չի եղել մի դեպք, որ ինչ-որ մեկը կանգնի եւ անուններ ասի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter