HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Խնդիրը միայն գիրք հրատարկելը չէ, այլեւ ընթերցանությունը խրախուսելը.

Երեւանում բացվել է Գրքի երեւանյան 6-րդ տոնավաճառը Այսօր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում բացվեց գրքի երևանյան 6-րդ տոնավաճառը, որը տեւելու է մինչեւ փետրվարի 19-ը: Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանի տեղեկացմամբ` միջոցառմանն առաջին անգամ մասնակցում են Հայաստանում գործող գրեթե բոլոր խոշոր կամ միջին հրատարակչությունները: Հրատարակչությունները ներկայացրել են վերջին տարիներին իրենց հրատարակված գրքերը, ընդ որում` այս բոլոր գրքերի շնորհանդեսները տեղի կունենան տոնավաճառի օրերին: Միջոցառումն իրականցվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն և հայկական գրատպության 500-ամյակին ընդառաջ: Տոնավաճառը կազմակերպել է Հրատարակիչների ազգային ասոցիացիան` մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Տոնավաճառում գրախանութների համեմատությամբ գրքերը 20-25 տոկոսով էժան են: «Տոնավաճառը մեկ նպատակ է հետապնդում` գիրքը ընթերցողին հասցնել: Թե որքանով դա մեզ կհաջողի այս դժվար ժամանակաշրջանում, երբ գիրքը դեգերում է գետնանցումներում, ցույց կտա ժամանակը»,- ասաց Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Նա կոչ արեց բոլորին համախմբել ուժերը` 2012 թ. ընդառաջ գիրքը ընթերցողին հավուր պատշաճի ներկայացնելու համար: «Մեզ մոտ ամենաշատը կաղում է գրավաճառ ցանցը: Ես հուսով եմ, որ այս ամենը` տոնավաճառ, գրքի սալոն, ցուցահանդեսներ արտերկրում և Հայաստանում, և այլ կազմակերպված ծրագրերը կբերեն նրան, որ այդ հարցն ինչ-որ լուծում կգտնի: Անհրաժեշտություն պետք է լինի, որպեսզի գրախանութ բացել, և չփակել արդեն գոյություն ունեցողը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը: Գրքի 6-րդ երևանյան տոնավաճառի բացման առիթով զրուցեցինք «Փրինթինֆո» ընկերության տնօրեն Արամ Մեհրաբյանի հետ Կարո՞ղ են նման միջոցառումները հասարակության մեջ փոխել գրքի հանդեպ վերաբերմունքը: Գրքի միջոցառումները կարող են խթան լինել եւ ուշադրություն գրավել, բայց միջոցառումներով հարցը չի լուծվում: Խնդիրը միայն գիրք հրատարկելը չէ, այլեւ ընթերցանությունը խրախուսելը: Որևէ կերպ խրախուսվում է՞: Ոչ մի դեպքում: Ո՞վ պիտի խրախուսի: 2012-ին` գրքի մայրաքաղաք դառնալու նպատակով խոստանում են կազմակերպել միջոցառումներ, որոնք կխրախուսեն... Իսկ 2013-ին, որ չի հայտարարված, չպիտի խրախուսվի՞, իսկ 2011-ի՞ն: Եթե խոսքը ինտելեկտուալ տնտեսության մասին է, ինչպես արդեն սահմանված է նույնիսկ կառավարության որոշման մեջ, այլ կերպ չեմ պատկերացնում, եթե ընթերցանությունը ինտելեկտուալ գրականությանը ուշադրություն չդարձնի վաղը ինչպիսի՞ ժողովուրդ կունենանք: Հրատարակչական գործն այսօր կանգնա՞ծ է խնդիրների առջեւ: Բնականաբար: Վերջերս եմ վերադարձել Վրաստանից. ավելացված արժեքի հարկ գոյություն չունի, տպաքանակները` 5000, 10 հազար: Մենք ընդանրապես թերագնահատելով նայում ենք, թե ինչպես են մեր հարեւանները զարգանում, բայց լուրջ անհանգստանալու եւ մտահոգվելու առիթ ունենք: Թարգմանչական գործի մասին կարելի է նույնը ասե՞լ: Թարգմանական գրականությունը, կարելի է ասել, մեր հիմնական հրատարակչական գործունեությունն է: Դժբախտաբար, մեր կրթական համակարգը չի տալիս բավարար գիտելիքներ, որպեսզի կարողանանք ձեռնամուխ լինել որեւիցե գրքի թարգմանության: Նորից գալիս-բախվում ենք նույն խնդրին` կրթության ցածր մակարդակին. ինտելեկտուալ ցանկացած որեւիցե պրոդուկտ, արտադրանք պահանջված չէ մեր երկրում: Երեւանի` գրքի միջազգային մայրաքաղաք լինելու փաստը ինչ-որ բան կարո՞ղ է փոխել: Ճիշտ կազմակերպելու դեպքում, այո: Միգուցե գրախանութներ բացվեն, միգուցե գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծանա: Գիրք ասվածն իրականում փոխաբերական նշանակություն ունի: Ի վերջո, խոսում ենք գիտելիքի, ինտելեկտի մասին: Ինչպիսի ֆորմատով ուզում եք, դա ընդունեք, լինի դա էլեկտրոնային գիրք կամ տպագիր գիրք: Էական չէ: Էականն պահանջարկված իրողություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter