HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Օսկանյանը մեկնաբանում է կոալիցիայի հայտարարությունը

Իշխող կոալիցիայի նոր հայտարարությունը ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի և հասարակության կամքի հանդեպ: Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը` քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել միմյանց հետ: Ավելին` բացարձակ մեծամասնություն ունեցող կոալիցիան նաև հայտարարում է, որ նպատակ ունի առանց այդ էլ խորհրդարանում չնչին ներկայություն ունեցող ընդդիմությանը լիովին դուրս մղել խորհրդարանից: Սա ոչ միայն չի նպաստի երկրում ստեղծված բարդ սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավիճակի բարելավմանը, այլև ավելի կբարդացնի այն: Իրավիճակից դուրս գալու ճանապարհը ոչ թե այդ իրավիճակի բարելավման հիմնական խոչընդոտը հանդիսացող իշխանությունների վերարտադության երաշխավորումը պետք է լիներ, այլ իշխանության ներսում հակակշռի ապահովումը` միահեծան իշխանությանը այլընտրանքի հնարավորության հեռանկարը: Ստեղծված իրավիճակը էլ ավելի կխորացնի հասարակության հուսահատությունը` հնարավոր բոլոր բացասական հետևանքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter