HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Digilib. նորագույն տեխնոլոգիաներ հայագիտության համար

«Գիրքը արդեն փոխվել է, դարձել է էլեկտրոնային, թուղթը աստիճանաբար վերանում է: Տարիներ հետո սովորական թուղթը մի քանի անգամ թանկ կլինի, քան էլեկտրոնային թուղթը», - ասում է «Հայ մատենագրության թվանշային գրադարանի» տեխնոլոգիական պատասխանատու Հովհաննես Կիզողյանը: 1990-ական թվականների կեսերից, պայմանավորված տեխնոլոգիաների զարգացմամբ, ժամանակակից ինֆորմացիոն համակարգչային տեխնոլոգիաների ներդրումը հայագիտության ոլորտում դարձավ անհրաժեշտություն:  Հետևելով համաշխարհային տենդենցներին` Ամերիկյան համալսարանում գործող «Հայ մատենագրության թվանշային գրադարանը» կամ Digilib-ը թվայնացնում է հայկական գրական ժառանգությունը` ապահովելով հայ գրավոր մշակույթի առկայությունը համացանցում: Digilib-ը տործում է 90-ականների վերջերից: Այդ տարիներին կայքը կոչվել է Հայ դասական մատենագրության թվանշային գրադարան, քանի որ պարունակել է միայն դասական մատենագրություն: Այսօր նորացված կայքն արդեն ներառում է նաև արևմտահայ և սփյուռքի գրականությունը, ինչպես նաև հայագիտական նյութեր: «Կայքը ցանկություն ունի հետագայում դառնալ ակադեմիական հայագիտական պլատֆորմ գիտական գործունեությամբ զբաղվող մարդկանց համար: Մարդիկ, ովքեր այսօր աշխատանքներ են գրում, որոնք մնում են դարակների վրա, այդ պլատֆորմի միջոցով կկարողանան կիսվել աշխարհի հետ»,- ասում է Digilib-ի մարքետինգով զբաղվող Զարմինե Զեյթունցյանը: Էլեկտրոնային գրադարանի ստեղծողները կարծում են, որ հայ հրատարակիչները անհանգստանալու կարիք չունեն, նրանք հեղինակային իրավունքներ չեն խախտելու: Դեռ ավելին` Digilib-ը հրատարակիչներին օգուտ է բերելու: Գրադարանում ընդգրկված բնագրերին ուղեկցում են բնագրի հրատարակությունների եւ բնագրի վերաբերյալ եղած մատենագիտական ցանկերը, հաճախ նաեւ նրանց թարգմանությունները աշխարհաբար, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն: Միջնադարյան մի շարք գիտական ու քննական բնագրերի առկայության դեպքում թվայնացվելու են բոլորը: Էլեկտրոնային գրադարանում կան ազատ, անվճար ընթերցման համար նախատեսված գրքեր. դա հիմնականում դասական շրջանի գրականությունն է` 5-րդ դարից սկսած մինչև 18 դար, սակայն որոշ գիտական հոդվածներ, տեքստեր ու գրքեր հնարավոր է ձեռք բերել միայն բաժանորդագրության և վճարովի ներբեռնման միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter