HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ում Մալթայի Ինքնիշխան Ուխտի հայազգի դեսպան է նշանակվել

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը: Նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը նշել է, որ լինելով Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի հայկական ծագումով միակ ասպետը, իր համար մեծ պատիվ է համարում ստանձնել դեսպանի պաշտոնն ու Հայաստանում շարունակել և զարգացնել Մալթայի Ինքնիշխան Ուխտի ծրագրերը: «Ուրախալի է և ուշագրավ, որ նման բարձր պաշտոնի է նշանակվում հայազգի ներկայացուցիչը: Վստահ եմ, որ Ձեր հայկական ծագումն է´լ ավելի կդյուրացնի Ձեր գործունեությունը Հայաստանում: Վստահ եմ նաև, որ Ձեր ակտիվ գործունեությամբ Դուք մեծապես կնպաստեք Մալթայի Ինքնիշխան Ուխտի մասին հասարակության իրազեկվածության  բարձրացմանը»,-ասել է նախագահ Սարգսյանը`բարձր գնահատելով Ուխտի բարեգործական առաքելությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter