HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողների համար ամենամեծ սպառնալիքը կազմակերպված հանցավորությունն է

Այսօր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը թեմատիկ զեկույց է հրապարակել` ներկայումս լրատվամիջոցների ազատության ամենամեծ սպառնալիքի` կազմակերպված հանցավորության վերաբերյալ: Ամբողջ աշխարհում 2000-ից 2010 թթ. 141 լրագրող է սպանվել այն պատճառով, որ համարձակվել է բարձրաձայնել այն ազդեցության մասին, որն ունեն քրեական ավազակախմբերն ու նրանց տնտեսությունները: Այս առումով ամենավտանգավոր երկրներն են Մեքսիկան և Ֆիլիպինները: Մեքսիկայում 2000թ.-ից ի վեր քրեական խմբերի զոհ է դարձել ու սպանվել 69 լրագրող: Եվս 11 լրագրող անհետ կորել է 2003 թ.-ից ի վեր: Ֆիլիպիններում 1986 թ. բռնապետ ֆերդինանտ Մարկոսի տապալումից հետո կազմակերպված հանցավորությունն ուղղակի կամ անուղղակի դեր է ունեցել լրատվամիջոցների սպանված 142 աշխատակցից շատերի սպանության մեջ: Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր լրատվամիջոցների հիմնական գիշատիչներն են եղել մաֆիան, թմրամիջոցների առքուվաճառքով զբաղվող խմբերը, զինված խմբավորումները: Մաֆիոզ խմբավորումները լրագրողների համար ավելի մեծ սպառնալիք են, քան աշխարհի բռնատիրական ռեժիմները: Ընդ որում, չկա որևէ աշխարհամաս, որում առկա չլինի այս վտանգը: Ֆինանսական ցանցերը, փողերի լվացումը, իրավական գործերը, հարկային վարչարարությունը ստեղծում են մի անտեսանելի, բայց ամենուրեք առկա զուգահեռ իրականություն, որը չի վերանա որևէ հանցավոր պարագլխի ձերբակալությամբ: Կազմակերպված հանցավորությունը ոչ միայն սպառնալիք է լրագրողների ֆիզիկական անվտանգության համար, այլև չափազանց մեծ խոչընդոտ է լրատվամիջոցի հետաքննական աշխատանքի համար: Զեկույցից պարզ է դառնում, որ լրատվամիջոցները միավորված չեն` ընդդեմ կազմակերպված հանցավորության, թղթակիցները մեկուսացված են ու ռեսուրսների պակաս ունեն, և քանի որ նրանք մրցավազքի մեջ են` հրատապ և սենսացիոն լուրեր հաղորդելու հարցում, ժամանակ չեն ունենում խորը հետաքննական նյութեր պատրաստելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter