HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փարիզում կկայանա Մարիամ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը

Մարտի 7-ից 27-ը Փարիզի «Գավարտ» ցուցասրահում կկայանա ՀՀ նկարիչների միության անդամ, քանդակագործ Մարիամ Հակոբյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվելիք ցուցահանդեսին կներկայացվի 25 բրոնզե քանդակ, որն արվեստագետը ստեղծել է տարբեր տարիների: Մարիամ Հակոբյանի փարիզյան ցուցահանդեսի վերնիսաժը կկայանա մարտի 10-ին` ժամը 18:00-21:00-ին, Արժանսոն 5 հասցեում (Metro Miromesnil): Մարիամ Հակոբյանը շուրջ 10 անհատական, նույնքան էլ խմբակային ցուցահանդեսների, սիմպոզիումների հեղինակ ու մասնակից է: 1974 թ.-ից նրա աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Լեհաստանում, Նորվեգիայում, Գերմանիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ռուսաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր: Գրող և արվեստաբան Ռուբեն Անգալադյանի գնահատմամբ` Մարիամ Հակոբյանի գործերում բնականորեն են զուգակցվում կերպարի ճանաչելիությունն ու մտահղացման թերասվածությունը, ուր ամեն ոք յուրովի է սկսում տեսնել ու հասկանալ քանդակի պոետիկ մետաֆորը: Մարիամի համար գլոբալ ողբերգությունը կամ մարդու նվիրական ուրախությունը նախ և առաջ լռության նշան է, սեփական ապրումների աշխարհը խորասուզվելու նշան, ուր ժամանակակցի հետ երկխոսության մեջ ծնվում է ակնդիտական կերպարը` քանդակային նշանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter