HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ` Նիկոլ Փաշինյանի վրա հարձակման դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի որոշմամբ վերացվել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի` 30.12.2010թ. նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումր, և հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ  հոդվածի հատկանիշներով: Մասնավորապես, քննարկելով 2010 թ. նոյեմբերի 11-ին դատապարտյալ Ն. Փաշինյանի հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ պարզվել է, որ Ն. Փաշինյանը «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատուի պաշտոնակատար Ֆ. Մարտիրոսյանին, խմբի ծառայողներ Ս. Ավետիսյանին և Ս. Գրիգորյանին հայտարարել է, որ ժամը 02:50-ի սահմաններում հատուկ նշանակության ջոկատի դիմակավորված զինվորները հարձակում են կատարել իր նկատմամբ, որի ընթացքում իրեն ծեծել են և մարմնական վնասվածքներ հասցրել։ Զեկուցագրերի և հաղորդման հիման վրա «Կոշ» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվել են նյութեր, ստացվել բացատրություններ, նշանակվել և կատարվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ։ Հետաքննության մարմինը, համարելով, որ դատապարտյալ Ն. Փաշինյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել, նյութերում բացակայում է հանցագործության դեպքը, 2010 թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ նյութերով քրեական գործի հարուցումր մերժել է։ 2011 թ. հունվարի 27-ին դատապարտյալ Ն. Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած դիմումով բողոքարկել է հետաքննության մարմնի կայացրած որոշումը: Ստուգելով կայացրած որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունր` պարզվել է,  որ նյութերը նախապատրաստվել են թերի, չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներր, հետաքննության մարմինը չի ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական բոլոր միջոցառումները, ինչի արդյունքում կայացվել է որոշում, որը ենթակա է վերացման` հետևյալ պատճառաբանությամբ. - Նյութերով լիարժեք չեն պարզվել, թե դեպքի օրը քրեակատարողական հիմնարկի թիվ 3-րդ հանրակացարանի 2-րդ հարկում գտնվող թիվ 2 կացարանում, ըստ հաստատված քանակակազմի, որքան դատապարտյալ է գտնվել: Ոչ բոլոր դատապարտյալներից են ստացվել բացատրություններ, հանգամանորեն չեն ստուգվել Ն. Փաշինյանի պնդումները։ - 2010 թ. նոյեմբերի 15-ին դատապարտյալ Ն. Փաշինյանը իր բացատրությամբ պնդել է, որ իր վրա հարձակում է տեղի ունեցել, որի ընթացքում իրեն ծեծել են և պատճառել մարմնական վնասվածքներ։ Հետաքննության մարմինն իրավական գնահատական չի տրվել դատապարտյալի հաղորդմանը, որը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ։ Ելնելով վերոգրյալից` ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ, և նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնին։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter