HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Հայաստանում որևէ օլիգարխ ի զորու չէ դառնալ ընդդիմադիր ուժ»

Այսօր անդրադառնալով կոալիցիոն հուշագրի ստորագրմանը` քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը նշեց, որ դրանից ուղղակի տուժեց ԲՀԿ-ն, իսկ անուղղակի` ՀՀԿ-ն: Տուժեց նաև ՀՅԴ-ն, իսկ ՀԱԿ-ը շահեց:

Անդրադառնալով «Ժառանգությանը»` Արմեն Բադալյանն ասաց. ««Ժառանգություն կուսակցություն» գոյություն չունի, դուք տեսնում եք «Ժառանգություն» անունով խմբակցության աշխատանքը: Ոչ ամբողջ խմբակցությամբ, այլ 4 հոգի են լավ աշխատում` Ստեփան Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Զարուհի Փոստանջյան, Լարիսա Ալավերդյան»:

Ըստ Արմեն Բադալյանի` «Ժառանգություն» կուսակցությունը չկա, քանի որ այն հիմնադրվել է որպես լիդերային կուսակցություն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը խախտեց քաղաքական գործիչի հիմնական սկզբունքը` հրապարակային լինելը: Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետի խոսքերով` մինչև կոալիցիոն հուշագրի ստորագրումը գոյություն ուներ երեք ուժ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, իսկ դրա ստորագրումից հետո դաշտը դարձավ սև-սպիտակ`ՀՀԿ և ՀԱԿ. չկա այլընտրանք: «Բարգավաճը», ստորագրելով հուշագիրը, կոտրեց իր կերպարը: Արմեն Բադալյանի համոզմամբ` Հայաստանում կա մի ընտրազանգված, որը դեմ է և ՀԱԿ-ին, և ՀՀԿ-ին: Դա էլ ԲՀԿ-ի ընտրազանգվածն է, ինչպես նաև նրանք, ովքեր կարծում են, որ Գագիկ Ծառուկյանը կարող է մի բան փոխել: Ասուլիսի մյուս բանախոսը` վերլուծաբան, փորձագետ Անուշ Սեդրակյանը, համամիտ չէր Արմեն Բադալյանի հետ: Նա կարծում է, որ ԲՀԿ-ն ոչ միայն չտուժեց կոալիցիոն հուշագրի ստորագրումից, այլև շատ մեծ բոնուսային քարտ ստացավ: ««Բարգավաճ» կուսակցությունը ի զորու չէ հանդես գալ որպես բևեռային կուսակցություն, որն իր վրա կվերցնի ընդդիմադրի ֆունկցիաները, որովհետև ինքը, ինչպես իշխանական ցանկացած կուսակցություն, տիրապետում է տնտեսական լծակներին, իսկ դրանց տիրապետումը Հայաստանում միշտ վիճարկելի է: Եթե կա մարդ, ով տիրապետում է տնտեսական լծակներին, նա չի կարող հանդես գալ որպես ընդդիմադիր: Բացի դրանից` մենք այստեղ ունենք խարիզմատիկ լիդերի խնդիր: Եթե նա զրկվում է իշխանության օգնությունից, ապա նա հաստատապես ընտրություններում տանուլ է տալիս»,- ասաց Անուշ Սեդրակյանը:

Նրա համոզմամբ` Հայաստանում որևէ օլիգարխ ի զորու չէ դառնալ ընդդիմադիր ուժ: Փորձագետը նշեց, որ ՀԱԿ-ն աշխատում է պրոտեստային զանգվածի վրա, որը Հայաստանում օր օրի աճում է, և որի չափն ուղիղ համեմատական է ինֆլյացիայի տոկոսներին: Այսինքն` որքան աճում է սննդամթերքի գինը, այնքան ավելանում է պրոտեստային զանգվածը, որը դառնալու է սոցիալական բունտի հոսք: Դրանից բացի` ՀԱԿ-ը, ըստ Անուշ Սեդրակյանի, կարող է կանգնել և ժողովրդին սովորեցնել, թե ինչն ինչից հետո պետք է անել:

«Եթե առաջ ընտրազանգվածն էր գնում կուսակցության մոտ, ապա Մերձավոր Արևելքի վերջին դեպքերը մեզ ցույց տվեցին, որ լիդերը գնում է հակընդդեմ զանգվածի մոտ, այսինքն` լիդերը գնում և միանում է այլընտրանքային մասսային, որը կոչված է առաջ տանելու որևէ գաղափար: Հիմա գնում է կուսակցությունների մանրացման, տրոհման գործընթաց»,- ասաց Անուշ Սեդրակյանը:

Ըստ նրա` «Ժառանգությունը» նոր մեթոդ է որդեգրել. կուսակցության ներկայացուցիչները գնում են այնտեղ, որտեղ առաջանում են կղզյակներ, և սկում են գլխավորել շարժումը: Անուշ Սեդրակյանը կանխատեսեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կարձանագրվի «Ժառանգության» հետևից գնացող զանգվածի կրիտիկական աճ: Արմեն Բադալյանը նշեց, որ ՕԵԿ-ի կերպարը կոտրվեց այն ժամանակ, երբ 2008թ. մարտի 1-ից հետո Արթուր Բաղդասարյանը դարձավ իշխանություն: Արմեն Բադալյանի խոսքերով` գոյություն չունի նաև «Ժողովրդական կուսակցություն», այլ գոյություն ունի միայն Տիգրան Կարապետյան: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա այն գնում է դեպի լուսանցք, քանի որ այս կուսակցության ընտրազանգվածն աստիճանաբար նվազում է, և ժողովուրդն այլևս նրա մեջ այլընտրանք չի տեսնում: Անուշ Սեդրակյանը նշեց, որ և ԺԿ-ն, և ՀՅԴ-ն դիպվածային ընդդիմություն են, այսինքն` երբ իրավիճակը փոխվում է, իրենք էլ են փոխվում: Մյուս ընդհանրությունը, որ նրանց միջև տեսավ փորձագետը, այն է, որ երկուսն էլ պոպուլիստական, հայերանասիրական և աստվածավախ թեզեր են առաջ քաշում, որոնք արդեն մեզանում չեն աշխատում: Խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների մասին` Արմեն Բադալյանը նախ նշեց, որ մենք թույլ երկիր ենք, քանի որ կա մեծ արտագաղթ, դիմադրությունը թույլ է, ուստի կրում ենք արտաքին ուժերի ազդեցություն` Ռուսաստան, ԱՄՆ և Եվրոպա:

Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը դեռևս մնում է Հաագայի միջազգային դատարանում: Իսկ արտաքին ուժի ազդեցությամբ նոր թեկնածուի ի հայտ գալը բանախոսը ոչ բացառեց, ոչ հաստատեց: Անուշ Սեդրակյանն այլ կանխատեսումներ արեց:

«Տեխնոկրատ զայրացած երիտասարդ սերունդը շարժվելու է իր մոտիվներով: Արևմտյան ազդեցությունը իր ողջ ջանքերը գործադրելու է այդ տեխնոկրատ խմբի վրա: Մինչդեռ ռուսական կողմը շարունակելու է զարգացնել հանրապետաբարգավաճական կոնֆլիկտային մասսան»,- ասաց նա` հավելելով, որ միշտ հաղթում է նորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter