HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատրաստ են աջակցել Հայաստանի տրանսպորտային ոլորտին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Հոնգ Վանգին: Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության միջև ծավալված համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին` գոհունակություն հայտնելով ծրագրի նախագծման և իրականացման հարցում ԱԶԲ-ի ցուցաբերած աջակցության համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հոնգ Վանգը նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանի տրանսպորտային սեկտորի զարգացմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացիկ մանրամասներ: Մասնավորապես, արծարծվել են ծրագրի կառավարման ռազմավարությանն առնչվող մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter