HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի կմաքրվի Սեւանա լճին ափամերձ 283 հա տարածք

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ Սեւանա լճի ափամերձ հատվածում իրականացվող անտառմաքրման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ներկայացվեց, որ գարնան հետ կակտիվանան մաքրման  աշխատանքները: Այս տարի նախատեսվում է իրականացնել ընդհանուր առմամբ 283, 3 հա տարածքի մաքրում` Նորատուսի, Սեւանի, Մարտունու, Վարդենիկի ու Վարդենիսի հատվածներում: Տեղեկացվեց, որ 2010 թ.-ին մաքրվել է 174 հա, որից 167,3 հեկտարը` ամբողջությամբ, մնացած 6,7 հեկտարի մաքրման աշխատանքերն ընդգրկված են 2011 թ. ծրագրում: Փոխվարչապետը կարեւորեց աշխատանքների ամբողջ ծավալով  եւ նախատեսված ժամկետներում իրականացումը եւ հանձնարարեց գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter