HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Բախում ցուցարարների, ոստիկանների և «Ժառանգության» պատգամավորների միջև

Այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ նախատեսված էր բացօթյա առևտուրով զբաղվողների բողոքի ակցիան: Սակայն ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին կառավարության շենքի մոտից ուժ գործադրելով տեղափոխել են դիմացի մայթ` փոստային բաժանմունքի մոտ:

Ոստիկանների և ցուցարարների ընդհարմանը փորձել են միջամտել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը և Զարուհի Փոստանջյանը: Քաշքշուկի ընթացքում վատացել է Անահիտ Բախշյանի ինքնազգացողությունը, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:  Արմեն Մարտիրոսյանին ոստիկանները տապալել են գետնին, Վարդգես Գասպարիին քաշքշելով ոստիկանություն են տարել: Ցուցարարների մի մասը դեռ հրապարակում է. նրանք դեռ մտադիր չեն հեռանալ: Իսկ այս պահին Ստեփան Սաֆարյանը կառավարությունում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter