HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուբերկուլյոզի դեմ պայքարի Ազգային գրասենյակի տնօրենն ազատվել է աշխատանքից

Տուբերկուլյոզի դեմ պայքարի Ազգային գրասենյակի տնօրեն Մարգարիտա Բալասանյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը, Մարգարիտա Բալասանյանը դիմումը գրել է փետրվարի 23-ին, իսկ ազատման հրամանը տրվել է մարտի 1-ին: Գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գրասենյակի աշխատակից Արսեն Պետրոսյանը: Հիշեցնենք, որ միջազգային «Գլոբալ հիմնադրամի» գումարներով Հայաստանում իրականացվող տուբերկուլյոզի ծրագրերը վտանգի տակ են, քանի որ Հիմնադրամը դրանց կատարումը գնահատել է նվազագույն միավորներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter