HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենահամարձակ դպրոցականին սպասում է նեթբուք

Վաղը՝ ժամը 14:00-ին, Մոսկվայի տանը տեղի է ունենալու «Դպրոցական բլոգ» նախագծի ամփոփիչ միջոցառումը: Նախագիծը իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի  միջոցով:

«Դպրոցական բլոգը» (http://dprocakan.wordpress.com) մեկնարկեց ս.թ. մարտ ամսին: Ստանալով համապատասխան համակարգչային գիտելիքներ՝ դպրոցական երեխաները Երևանից և Հայաստանի այլ քաղաքներից՝ Ալավերդի, Էջմիածին, Դիլիջան, բլոգի միջոցով բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները, այդ թվում ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, բռնություն, դրամահավաքություն, խտրականություն գնահատականների հարցում, սեր, ընկերություն և այլ թեմաներ:

Կարճ ժամանակում բլոգը ձեռք բերեց լայն ճանաչում առցանցում: Այսօր արդեն բլոգն ունի ամսական 8.000-10.000 այցելու: Ամենաակտիվ երեխաներն արդեն իսկ համբավ են ձեռք բերել իրենց դպրոցում, իրենց հասակակիցների շրջանում. նրանց գրառումները կարդում են, նրանց սատարում և ոգևորում են:

Բլոգն ունի նաև ուսուցողական բնույթ. բլոգում գործող «հոգեբանի անկյուն» և «դպրոցականի իրավունք»  էջերը, որոնք վարում են մասնագետ հոգեբանն ու լրագրողը, նպատակ ունեն կրթելու երեխաներին իրենց իրավունքների մասին, օգնելու նրանց տարբեր իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել և հաղթահարել խոչընդոտներ: 

Միջոցառմանը ներկա են լինելու բլոգի մասնակից երեխաները, որոնց ակտիվ մասնակցությունը խրախուսելու համար նախատեսված են մրցանանկներ: Ամենահամարձակ դպրոցականին սպասում է նեթբուք: Միջոցառումը կամփոփի նաև պատմվածքի բաց մրցույթի արդյունքները, որը հայտարարվել էր «Դպրոցական բլոգ» նախագծի շրջանակներում:

«Դպրոցական բլոգ»-ին նաև աջակցել են «Հետք» էլեկտրոնային թերթը և «Վորլդ Վիժն Հայաստան»» կազմակերպությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter