HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ են անում մասնակցել Զարուհի Պետրոսյանի գործով դատավարությանը

Մարտի 16-ին` ժամը 14:00-ին, Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարությունը: Հեշեցնենք, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացավ ամուսնու և սկեսրոջ կողմից պարբերական դաժան ծեծի հետևանքով: Այժմ Զարուհու անչափահաս երեխան գտնվում է մանկատանը` պետական հոգածության ներքո: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին կոչ է անում մասնակցել դատական նիստերին` ցույց տալու սեփական շահագրգռվածությունը գործի արդար դատավարության ընթացքի և դատավճռի կայացման նկատմամբ: «Ցուցաբերենք մեր մտահոգությունը նմանատիպ դեպքերի առնչությամբ, նպաստենք կանանց նկատմամբ բռնության դեպքերի նվազեցմանը ու կանխարգելմանը»,- նշում է կոալիցիայի քարտուղարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter