HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանդ Կատարիկեան

Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիս տվեց Ազատության հրապարակում

Հայտարարած հացադուլի` «Ծոմ Ազատության» 7-րդ օրվա կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Ազատության հրապարակում մամուլի ասուլիս էր հրավիրել:

Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Ազատության հրապարակում իրեն այցելած և զորակցություն հայտնած հազարավոր քաղաքացիներին: Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանն ընթերցեց 15 կետից բաղկացած պահանջները, ինչի համար ինքը հացադուլ է հայտարարել, իսկ այդ ընթացքում երիտասարդ ակտիվիստները շարժում էին այդ նպատակներն արտահայտող պաստառները:

Հայաստանի առաջին արտգործնախարարը կոչ արեց իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Րաֆֆի Հովհաննիսյանը չասաց, թե երբ կդադարեցնի իր հացադուլը, այլ նշեց, որ կշարունակի այնքան, որքան կդիմանա իր մարմինը և կամք կտա Աստված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter