HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը կարող է հորդորել Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը Այսօր ևս մեկ անգամ այցելեցի Հայաստանի նախկին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հացադուլի մեջ է արդեն ութ օր: Նրա հետ զրույցից պարզ է դառնում, որ ընդդիմության մեկ թևի առաջնորդը հաստատակամ է շարունակել իր քաղաքական բողոքը և անհամաձայնությունը վարվող քաղաքականության հետ: Այնուամենայնիվ, հացադուլի ամեն հաջորդ օր անդրադառնում է նրա առողջության վրա, և դա գնալով ավելի ակնհայտ է դառնում: Անկասկած, իր այս քայլով Րաֆֆի Հովհաննիսյանը արտահայտում է Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի հուսահատությունը և հեռանկարի բացակայությունը: Հաշվի առնելով այն փաստը, որ ներկա նախագահը 2007-ին դեռ վարչապետի պաշտոնում այցելել է նշանավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին և հորդորել դադարեցնել քաղաքական դրդապատճառներից սկսած հացադուլը, ապա կարծում եմ, Հանրապետության նախագահը նույն քայլը կարող է ձեռնարկել Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում: Այս քայլը կնպաստի Հայաստանի ներքաղաքական իրադրության բարելավմանը, ինչպես նաև ելք կլինի ստեղծված իրավիճակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter