HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտցիներին զրկում են բնական լույսից, իսկ հետո ահաբեկում ոստիկանությամբ (վիդեո)

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Ստեփանակերտի ներկայացուցչին են դիմել Արցախի մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի մի խումբ բնակիչներ՝ հայտնելով, որ փողոցում գտնվող կանաչապատ տարածքում, որի կենտրոնում՝ բնակելի շենքից 6-7 մետր հեռավորության վրա, տեղադրված էր Անահիտ դիցուհու արձանը, մեծ շինություն պիտի կառուցվի, որը հարակից շենքերի ամբողջ երկու հարկ կզրկի բնական լույս ստանալու հնարավորությունից։

Թե ում է պատկանում տվյալ շինությունը, շենքի բնակիչներից ոչ ոք ստույգ չգիտի: Թեև շինություն կառուցելու համար ստացված թույլտվությունը ոմն Դավիթ Սարգսյանի անունով է, սակայն շենքի բնակիչների և ԼՂՀ Ազգային ժողովի երիտասարդ մի պատգամավորի միջև տեղի ունեցած լեզվակռվից նրանք որոշակի ենթադրություններ են անում:

Բնակիչների հավաստմամբ՝ շինարարական նորմերի համաձայն՝ տվյալ շինությունը նման հեռավորության վրա կարող է ունենալ 2-4 մետր բարձրություն, այնինչ կառուցվող շինությունը 10 մետրից էլ բարձր է։

Ստեփանակերտցիները 33 ստորագրությամբ դիմումներ են ուղարկել ԼՂՀ նախագահին, քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարություն և մարդու իրավունքների պաշտպանին, սակայն հարցը որևէ լուծում չի ստացել: Ավելին, ոստիկանությունը բնակիչներին ահաբեկել է :

«Չենք լռելու»-ն պահանջում է Ստեփանակերտի իշխանություններից շտապ լուծում տալ խնդրին, իսկ իրավապահ մարմիններից՝ հետաքննել ոստիկանության կողմից մարդկանց ահաբեկելու մեղադրանքները:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (1)

АРО
Почему на весь этот чиновничий произвол и без предел со стороны правоохранительных органов не пресекаются и не наказывает президент??.. Он что не в курсе что происходит на этой улице?..Смешно))может руки коротки у президента?..а может президент с ними за одно?..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter