HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչև տարեվերջ Հայաստանում կբացվի «Հայփոստի» ևս 49 բաժանմունք

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ թիվ 0017 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:

Բացման խոսքում «Հայփոստի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանն ասաց, որ այսօր ՓԲԸ-ն Սարի թաղի թիվ 17 բաժանմունքի վերաբացումով սկսում է «Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի ավարտական փուլը, մինչև տարեվերջ ևս 49 բաժանմունք է բացվելու ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:

«Արդեն մեկնարկել է «Հայփոստի» բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր, որի հետևանքներն առաջիկայում կզգան «Հայփոստի» բոլոր այցելուներն ու հաճախորդները»,- եզրափակեց Հայկ Ավագյանը:

Ամբողջությամբ նորոգվել ու նոր բրենդին է համապատասխանեցվել բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել ու նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:

Վերաբացման արարողությանը ներկա էին թաղամասի բնակիչներ, այդ թվում` ուսուցիչներ, արվեստի գործիչներ:

«Հայփոստ թրասթ մենեջմենթը» մտադիր է Հայաստանում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ` «Հայփոստը» դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

Ավանդական փոստային ծառայություններից բացի՝ փոստային բաժանմունքներում հանրությանը կառաջարկվեն ինտերնետային ծառայություններ, պատճենահանում, տպագրություն և ֆաքսիմիլային կապ:

«Հայփոստ թրաստ մենեջմենթի» ծրագրով նախատեսվում է առաջիկա 5 տարում «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter