HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դադարեցրե՛ք Կաթողիկեի այլանդակումը ՀԻՄԱ՛

Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում  «ՀԻՄԱ՛» երիտասարդական նախաձեռնության կողմից կազմակերպվել է միջոցառում, որի պահանջը ներկայացված է ստորև.

«Երևանի կենտրոնում գտնվող, բազմաթիվ երկրաշարժերին և սովետական մսաղացին դիմակայած Ս. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցին (13-րդ դ.) այսօր վտանգված է: Այս անգամ խոսքը ոչ թե քանդելու մասին է, այլ` պատմական միջավայրի աղճատման:

Նոր նախագծով նախատեսվում է փոքրածավալ կաթողիկեին կից կառուցել ծավալով տասնապատիկ անգամ ավելի մեծ Ս. Աննա եկեղեցին, իսկ մի քանի մետր հեռավորության վրա` եռահարկ կաթողիկոսական երևանյան նստավայրը: Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են: Թե նոր եկեղեցու, թե նոր նստավայրի դեպքում կիրառվել է բավականին ակտիվ ճարտարապետություն, որը ամբողջովին ճնշում է փոքրածավալ ու զուսպ ճարտարապետությամբ Կաթողիկե եկեղեցուն:

Կառուցվող շինություններն իրենց ծավալով ազդում են ոչ միայն Կաթողիկեի, այլ` ամբողջ խաչմերուկի ու շրջակա ճարտարապետության վրա:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինարարությունը և մշակել տարածքի բարեկարգման ավելի ընդունելի նախագիծ:

Միջոցառմանն այս պահի դրությամբ միացել են ավելի քան 240 մարդ և միացողների թիվը շարունակում է շեշտակիորեն աճել՝  ապացուցելով խնդրի կարևորությունը:

«ՀԻՄԱ» Երիտասարդական նախաձեռնություն:

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես

Մեկնաբանություններ (2)

haykUS
I saw the project, it is plain UGLY! Our Armenian “famous” architects continue to make our city ugliest in the world! Shame on Armenian architects and obviously shame on Katalikos. We all should stand up and prevent this ugly structure to be build in our city. I have traveled and lived in may counties, Yerevan has ugliest architecture of all! I am surprised that out Architects are so proud of themselves, they are unprofessional, close minded and worse in the world. Their excuse is always investors and owners of the project, but they are just doing what “gexaci” owners tell them to do.
Ռոբերտ
+1

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter