HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարածքային կառավարման նախարարություն. գործառույթների չկատարում կամ թերացում չի արձանագրվել

Ստորև ներկայացվում է ՀՀ կառավարության կողմից «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցին վերահասցեագրված ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի պատասխանը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի տարածքում գտնվող գաղութի բանտախցերում ապաստանած փախստականների համար կառուցվող սոցիալական տան շինարարության ձախողման պատճառներին առնչվող պատասխանը.

«Հարգելի պարոն Սարգսյան

ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի տարածքում գտնվող նախկին գաղութի բանտախցերում ապաստանած փախստականների բնակարանային խնդրի վերաբերյալ հայտնում ենք, որ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ ՄԱԿ Փախստականների Գերագույն Հանձնակատարի /այսուհետ` ՄԱԿ ՓԳՀ/ գրասենյակը Քասախ գյուղի 45 փախստական ընտանիքների համար նախաձեռնեց սոցիալական տան կառուցումը:

Ծրագիրը իրականացվեց YMCA/Shelter ՀԿ-ի կողմից` ՄԱԿ ՓԳՀ-ի, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության և Քասախի գյուղապետարանի համագործակցության ներքո: Կառույցի ավարտից հետո շենքը հանձնվեց համապատասխան մարմիններին: Այդ պահին սոցիալական տան կառուցման հետ կապված միակ անավարտ աշխատանքը հատակավորումն էր, որը ժամանակին չէր իրականացվել առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով:

Շահառուները առ այսօր չեն տեղափոխվել իրենց նոր բնակարանները: Տարուց ավելի է, ինչ այդ տեղափոխումը հետաձգվում է, ինչը սկզբում պայմանավորված էր տեղական իշխանությունների և շահառուների միջև օգտագործման իրավունքի անհրաժեշտ պայմանագրերի պատրաստման հետ, այնուհետև շենքի պատերի վրա նկատվեցին ճեղքեր: 

Շահառուների անվտանգության ապահովումը ՄԱԿ ՓԳՀ գործունեության ամենակարևոր նախապայմանն է: Այդ իսկ պատճառով, ՄԱԿ ՓԳՀ խնդրանքով կազմակերպվեցին քննարկումներ քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների մասնակցությամբ (պատվիրատու-նախագծող- շինարար- տեղ.հսկիչ-սեյսմիկ մասնագետ):

Նշված շղթայով գործառույթների չկատարում կամ թերացում չի արձանագրվել: Համարվեց, որ պատճառը կարող էր լինել խորհրդային ժամանակների հենասյուների օգտագործման որոշակի ռիսկերի չարդարանալը:

Ներկայումս ամրացման աշխատանքների նախագծումը կատարված է և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը սկսել է ամրացման և վերանորոգման աշխատանքները` շուրջ 62,440.0 հազար դրամ արժեքով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շենքը կհանձնվի շահագործման` գարնանը»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter