HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Գյումրիում. սպանվածը Թուրքիայի քաղաքացի է

Մարտի 15-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր-ծակող կտրող գործիքից ստացած բազմակի թափանցող վերքերով Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 4/2 շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1960 թ. ծնված Էվլիյա Գյումուշթեքին, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին պարզվել է, որ մարտի 15-ին` ժամը 21.00-ի սահմաններում, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, Է. Գյումուշթեքին դանակով հարվածել և սպանել է 1990 թ. ծնված Մաքսիմ Բաքոյանը, որը ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter