HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քեսապը պաշտպանելու նախաձեռնություն Արցախից

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը Քեսապի հայերին պաշտպանելու նպատակով առաջարկում է ձևավորել զինված խմբեր։

Պատգամավորն ինքն անձամբ պատրաստ է գլխավորել Քեսապի գյուղերի պաշտպանության համար ձևավորվելիք միավորումները և մեկնել գործողությունների վայր։ Վ. Բադասյանը կոչ է անում hայրենիքում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին` հատկապես նրանց, ովքեր պատերազմական փորձ ունեն, միանալ Քեսապի շրջանի հայության պաշտպանությանը։ 

Մարտի 21-ի վաղ առավոտյան զինված ավազակախմբերը անցել էին թուրք-սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի շրջանի հայաբնակ գյուղերի  անզեն, խաղաղ բնակչության վրա, ինչի հետևանքով հայկական բնակչությունը տեղահանվել էր: Վ. Բադասյանը կոչ է անում համայն հայությանը կազմակերպել Քեսապի բնակչության պաշտպանությունը և վերականգնել տեղի հայության արժանապատվությունը։  

«Հայության որևէ հատվածի արժանապատվությունն ամբողջ հայության արժանապատվությունն է»,- նշված է «Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունում։

Լուս․՝ Մարութ Վանյանի

 

Մեկնաբանություններ (3)

Arakel
Herosakan koch e! Azern ayntex bandaneri medj en ev Hayer el en spanum! Isk Hayern inchu chpiti pashtpanven? Passiv politikan arden miayn vnasner e berum.
Գալուստ
Ճիշտ առաջարկություն է: Ես հույս ունեմ որ շատերը կարձագանքեն:
Marout
Շնորհակալ եմ անունս այսքան անգլերեն ակցենտով գրելու համար նկարի տակ :-)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter