HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ավտոշարասյուներ, թիկնազորներ և չարտերային թռիչքներ. ինչու դրանք կան Հայաստանում ու չկան Եվրոպայում

Վերջին ամիսներին մի քանի անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են մեր պետական բյուջեից հարյուրավոր միլիոններ ծախսվում վարչապետի և այլ պաշտոնյաների ուղևորությունների համար:

Այսպիսով, օրինակ Սոչիի օլիմպիադային մեկնելու նպատակով ՀՀ վարչապետի համար վարձակալվել էր «Էյր Արմենիա»-ի մի օդանավ, ինչը մեր բյուջեի վրա նստել էր մոտ 9 միլիոն դրամ:

Նույնը նաև վերաբերում է պաշտոնյաների անվտանգությանը` զրահապատ մեքենաներ, թանկ ավտոշարասյուներ, փակվող փողոցներ և այլն:

Որ ի՞նչ անեն

Այստեղ ակամայից հարց է ծագում, թե ինչ կլիներ Տիգրան Սարգսյանին, եթե նա Սոչի թռչեր սովորական չվերթով` բոլոր մահկանացուների պես, իսկ քսան հազար դոլարը մի օգտակար տեղ ծախսվեր:

Կամ ի՞նչ կլիներ նույն ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ոստիկանապետին ու մի շարք այլ պաշտոնյաների, եթե իրենք հայրենի երկրով երթևեկեին առավել համեստ ավտոշարասյուներով:

Ակնհայտ է, որ որևէ մեկը ոստիկանապետի վրա մահափորձ չի կատարի, եթե նա 3-4 մեքենայանոց ավտոշարասյան տեղը մի մեքենայով երթևեկի… Նույն կերպ ակնհայտ է, որ Երևան-Սոչի ռեյսային ինքնաթիռը նույն կերպ վարչապետին կհասցնի Սոչի, ինչպես վարձակալած 9 միլիոնանոց չարտերային ինքնաթիռը:

Շքեղության համար բյուջե ունենք

Բոլորս հիշում ենք Վիկտոր Յանուկովիչի ոսկյա տնքաթասերը (ունիտազները): Ձեզ թվում է, որ մեր երկրի իշխանությունները հեռո՞ւ են դրանից: Եթե այո, ապա դուք սխալվում եք:

Այնպիսի գնումներ, ինչպիսին են 2 հազար դոլլարանոց խմիչքներ, 20 միլիոն դրամանոց վարագույրներ, մի քանի հարյուր հազար դոլլար արժողությամբ ավտոմեքենաներ, 25 միլիոն դրամանոց ոսկեզոծ դահլիճներ, հատը 500 դոլլարանոց անվադողեր և մեր համեստ հնարավորությունների տեր երկրին «վայել» մի շարք այլ գնումների մասին տեղեկություններ կարելի է գտնել կառավարության պաշտոնական կայքում:

Գնումներ, որոնք կատարվել են հարկատուներիս հաշվին և որոնց մի մասին մենք դեռ կանրադառնանք:

Արևմուտքում

Այսպիսով, անրադառնալով բուն թեմային, նշենք, որ քանի դեռ մեր նախարարները, վարչապետը, նախագահն ու ԱԺ նախագահը երթևեկում են զրահապատ ավտոշարասյուներով, եվրոպական մի շարք երկրների իրենց կոլեգաները աշխատանքի են գնում հեծանվով` առանց թիկնազորի:

Օրինակ, Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներն ու նախարարների զգալի մասը աշխատանքի են գնում հեծանվով: Այո, այո, այդ հարուստ երկրների ղեկավարները երթևեկում են ոչ թե զրահապատ «Մերսեդես»-ներով և 10 ավտոյանոց ավտոշարասյուներով, այլ սովորական հեծանվով:

Ընդ որում, բացառությամբ Բրիտանիայի վարչապետի՝ (ով միջուկային գերտերության առաջնորդ է) մնացած ղեկավարները հեծանվով աշխատանքի գնալուց անգամ թիկնազորի ծառայություններից չեն օգտվում:

Անգամ ավելին, Գերմանիայի ռայխսկանցլեր և ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը, ով գրավել էր համարյա ամբողջ Եվրոպան, իր հայրենիքում երթևեկում էր երեք մեքենաներից բաղկացած ավտոշարասյունով… Իսկ Գերմանիայի ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի ավտոշարասյունը ընդհամենը 3 ավտոմեքենա է և 4 մոտոցիկլ:

Ոչ Անգելա Մերկելի, ոչ Ադոլֆ Հիտլերի, ոչ էլ եվրոպական որևէ այլ երկրի ղեկավարի ավտոշարասյան համար փողոցները նախապես չեն փակվում:

Սակայն, արի ու տես, որ ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ անգամ ԱԺ նախագահի, վարչապետի, ոստիկանապետի, մի շարք նախարարների ու պատգամավորների անվտանգությունը սեփական հողի վրա պահպանվում է ավելի ուժեղ, քան բազմաթիվ ենրոպական երկրների ղեկավարներինը…

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու մի շարք այլ  միջուկային գերտերությունների առաջնորդների անվտանգությունն ու ավտոշարասյուները շատ ավելի համեստ են, քան, ասենք, Հայաստանում որոշ օլիգարխների, պատգամավորների կամ նախարարների:

Ուկրաինան

Հետևությունների ու եզրակացությունների փոխարեն բերենք Ուկրաինայի օրինակը: Ինչպես գիտեք, մի ամիս առաջ այդ երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն: Այդ երկրի գահընկեց արված նախագահն ու վարչապետը երթևեկում էին 10-ից ավելի ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյուներով: Իրենց երթևեկության համար փակվում էին փողոցներ, ինչը զայրացնում էր կիևցիներին:

Սակայն հարցին բավականին այլ կերպ են մոտենում նոր իշխանությունները:

Հայաստանից բնակչությամբ, տարածքով և պետական բյուջեով ուղիղ 20 անգամ մեծ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ոչ միայն չունի մեծ ավտոշարասյուներ (միայն 3 ավտոմեքենա) կամ սեփական ինքնաթիռներ, այլ անգամ միջազգային գործուղումների մեկնում է սովորական թռիչքներով:

Ուկրաինայի օրինակը վառ օրինսկ էայն բանի, թե  երկրների ինչպիսի ղեկավարներն են պահում մեծ թիկնազոր, թռչում չարտերային ինքնաթիռներով և ահռելի ավտոշարասյուներով երթևեկում իրենց համար փակված փողոցներով:

Մեկնաբանություններ (13)

Кто-то
блин, пример Украины какого хрена надо было приводить? вы издеваетесь сами над собой что-ли? тупицы... так, если бы не было этой бронетехники вы бы ни минуты не ждали и спалили бы и премьера, и президента, и спикера НС! еще возмущается автор... а что касается Запада, это все фишки! Ни фига подобного! Они там на великах катаются, а за их безопасностью большая команда следит! и катаются на великах максимум 2 раза в год! идиоты...
Հայկազ
Բոլոր երկրներում էլ հասարակության դեմքը որոշում է ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ: Այս ճշմարտությունը հայտնի է դեռևս Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից: Ձեր նշած զարգացած երկրներում գոյություն ունեն արհմիություններ և քաղաքացիական շարժումներ, որոնք փակում են շահագործող դասակարգի ախորժակը: Մեզ մոտ դրանք բացակայում են և հայտնի չէ, թե երբևէ կկայանան, թե ոչ: Իշխանությունը չի կարող լինել լավը կամ վատը: Այն միշտ էլ վատն է: Սակայն մի դեպքում նա վախենում է ժողովրդից և հաշվի է նստում նրա պահանջների հետ, մյուս դեպքում` թքած ունի նրա վրա, քանի որ այն կազմակերպված ուժ չէ:
fact
an important sentence is missing in this article: Armenian did send more politicians /officials to Sochi to attend the Winter Olympics than athletes!!!!
Gevorg
Այդ թիկնազորները սեփական ժողովրդից պաշտպանելու համար են: Ինչքան պաշտոնյան վատ է աշխատում, այնքան ավելի մեծ թիկնազոր է պէտք:
Hamo
ինքնափքված տակառները, իրենք իրենց մեծ բանի գլուխ կարծելով, միայն արհամարանք կարող են առաջացնել
hasmik
Հայաստանում, ինչպես նախկին ՈՒկրաինայում, իմ համոզմամբ նախագահ են դառնում ոսկե զուքարանակոնքերի համար
Arsen
Պրիմիտիվ հոդված է, առանց հստակ փաստերի: Իհարկե, հայրենի իշխանությունները համը հանում են, եթե հաշվի առնենք պետության վիճակը, սակայն չարտերային թռիչքներ ամեն տեղ էլ կան: Ցույց տուր մի փաստ, որ Մերկելը կամ Քեմերոնը ընդհանուր ինքնաթիռով են գնում G7-ի հանդիպմանը: Ավելին, Յացենյուկը սեփական կատու չունի դեռ, Ուկրաինայի գանձարանն էլ դատարկ է, հետո պիտի մարդկանց համար show ապահովեն, ինչպես ժամանակին Սահակաշվիլին: Չեմ կարծում, որ այդքան բանը չհասկանալով ես գրել այս հոդվածը, Դանիել:
hasmik
Arsen, ed serjikin hamamatecir Merkeli, Qemeroni het
Arsen
Հասմիկ, Դանիելն էր համեմատել, ես ընդհամենը շարունակել էի իր տրամաբանությամբ: Լավ, եթե դու օրինակներ ունես այլ նախագահների մասին, քո հայեցողությամբ, խնդրում եմ գրես: Ինչպես հասկանում ես, խամարճիկներ Սահակաշվիլին ու Յացենյուկը հաշիվ չեն:
Arsen
Քո տրամանբանությունը, Հասմիկ, սև ու սպիտակ է: 1. Մերկելը կամ Քեմերոնը ժողովրդավար են ու հզոր պետությունների ղեկավար, այսինքն իրավունք ունեն չարտերից օգտվել 2. Դիկատատորներն ու մնացածները բարոյական իրավունք չունեն չարտերից օգտվելու, բայց արի ու տես, որ սրիկաներն օգտվում են: Նույնիսկ այս պարագայում ստացվում է, որ չարտերը ինչ-որ արտասովոր բան չէ, այսինքն հոդվածը մեծ հաշվով ոչնչի մասին է: Բացառությունները միայն հաստատում են ընդհանուր օրենքը: Մի բան էլ: Լուրջ քննադատելու այնքան բան կա այս երկրում, որ չարտերներից կախվելը ծիծաղելի է: Դա էժան միավորներ հավաքելու տարբերակ է, բազմաթիվ անգամներ օգտագործված, բայց ինչպես երևում է, դեռ իրեն չսպառած:
hasmik
Arsen, երբևիցե տեսել եք սեռժիկի ավտոշարասյունը, երբ ճանապարհները փակվում են, սկզբից միլիցեքը գոռգոռալով ահ ու սարսափ գցելով շրջապատը, հետո ինչ որ ջիպեր, հետո մլիցեքը գոռգոռալով, պռօպկայի մեջ հայտնված մեքենաների սիգնալները, ժողովրդի հայհոյանքը սեռժիկին, պարզվում է սեռժիկը գնում է լոնդիկի ռեստորանը չալաղաջ ուտելու
Robert Davidian
I truly believe they would be safe riding a bicycle to work (with a police car following) and also flying in commercial planes (with security guards). But, their sense of elitism combined with the corrupt background of being criminal thieves, makes them think nothing is wrong with spending so much of the people's money in such a country as Armenia. Also, it is their GOAL to create the appearance of such a huge untouchable separation between them and the good common people. A false image, of course. They in fact belong in the back of a Police Van!
Գեւորգ
Մարդիկ ծնվում ու ձեւավորվում են երկու հիմնական տեսակի բնատուր հետաքրքրություններով: Եթե մի տեսակը ձգտում է արհեստի, գիտության, արվեստի ու այլ հանրօգուտ զբաղմունքների, ապա մյուսը կատարելագործվում է վեր մագլցելու, հարմարվելու, քծնել-մտնելու, սխալ դրված բանը գտնելու, առիթից օգտվելու, խաբել-գցելու եւ կենսական կարեւոր այլ հատկությունների մեջ: Առաջին տեսակն իր կոչումն ու ապրելու իմաստը տեսնում է ստեղծագործ աշխատանքի մեջ, եւ բնականաբար, պահանջում է ապահովություն, արդարություն ու հավասարություն բոլորի համար: Սակայն, երկրոդ տեսակն այդ դեպքում չի կարող գոյատեւել հասկանալի պատճառով: Այստեղից էլ հասարակության մեջ առաջանում են խոր տարաձայնություններ ու խնդիրներ: Որպես հետեւանք ծնվում են «իմաստուն» ու «անփոխարինելի առաջնորդներ», «ճշմարիտ օրենքի» ու արդարության գիտակներ ու «անկաշառ» ցերբերներ, ազգ ու ժողովրդի բազում այլ «նվիրյալ ծառաներ»: Եւ քանի որ պարազիտային այս դասը հակված է արագ ինքնազարգացման ու բազմապատկման, ապա հասարակությունն անխուսափելիորեն գնում է դեպի հերթական ճգնաժամ ու հեղափոխական կոլլապսի փուլ: Անհրաժեշտություն է առաջանում արդեն բացահայտ վնասակար ու վտանգավոր դարձաց այս խավի չեզոքացման, այլապես տվյալ հասարակությունն ինքն է կանգնում է ոչնչացման եզրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter