Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ ի պաշտպանություն Քեսաբի (լուսանկարներ)
Այսօր մի խումբ քաղաքացիներ, նախատեսվածի համաձայն, ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ կոչ անելով միջազգային կազմերպությանը սաստել Թուրքիայի գործողությունները Սիրիայի հայաշատ Քեսաբ ավանի եւ հարակից գյուղերի հանդեպ, որի արդյունքում հայ բնակիչները լքել են իրենց բնակության վայրերը:
Այս պահին սիրիական բանակի եւ ապստամբ գրոհայինների միջեւ բախումները Քեսաբի մոտակայքում շարունակվում են: Հաղորդվում է, որ Թուրքիայի կողմից ներխուժած գրոհայինները հայաշատ բնակավայրերը գրավելուց հետո սկսել են թալանը եւ ավարը տեղափոխում են Թուրքիա:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել