HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ը և Հայաստանը համագործակցում են միջուկային մաքսանենգության դեմ պայքարում հնարավորությունների զարգացման ուղղությամբ

2014թ. ապրիլի 3-4 Երևանում հանդիպեցին ԱՄՆ և Հայաստանի կառավարությունների պաշտոնյաները` քննարկելու միջուկային մաքսանենգությանը հակազդելու բնագավառում համագործակցության ուժեղացման հարցերը: Այս քննարկումը շարունակությունն էր 2007թ. դեկտեմբերին նախաձեռնած երկկողմանի համագործակցության, որի նպատակն էր զարգացնել Հայաստանի հնարավորությունները ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և հակազդման ոլորտներում:  

Երկօրյա հանդիպման ընթացքում ԱՄՆ և հայաստանյան պատվիրակությունները վերահաստատեցին ահաբեկիչների և այլ հանցագործների կողմից սև շուկայում միջուկային նյութերի ձեռքբերմանը հակազդելուն ուղղված ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Ընդունելով միջուկային նյութերի մաքսանենգության հնարավոր դեպքերին համաձայնեցված, կառավարության բոլոր օղակները ընդգրկող հակազդման կարևորությունը՝ հանդիպմանը մասնակցեցին ՀՀ մի շարք նախարարությունների և ԱՄՆ կառավարության համապատասխան գործակալությունների ներկայացուցիչներ: 

Երևանյան հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկեցին 2008թ. հուլիսին ստորագրված ԱՄՆ-Հայաստան համատեղ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը: Կողմերը փոխանակեցին միջուկային նյութերի մաքսանենգության ներկա սպառնալիքների և  միտումների վերաբերյալ տեղեկատվություն և քննարկեցին միջուկային նյութերի հայտնաբերման, միջուկային դատափորձագիտության, օրինապահ մարմինների հետախուզության և այլ բնագավառներում առաջատար փորձը, որն ուղղված է միջուկային նյութերի մաքսանենգության դեպքերի կանխարգելմանը, հայտնաբերմանն ու հակազդմանը: Այս քննարկումները հարթակ են ապահովում ԱՄՆ և Հայաստանի միջև շարունակական համագործակցության համար միջուկային նյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձանց հետախուզման և դատական հետապնդմանը ուղղված հնարավորությունների զարգացման ոլորտում:

Հնարավոր վտանգ ներկայացնող միջուկային նյութերի առգրավումը տարածաշրջանում 2010 և 2011թթ. մեկ անգամ ևս ընդգծեց միջուկային մաքսանենգության բնագավառում համագործակցության ուժեղացման անհրաժեշտությունը: Տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը ուղղված սպառնալիքներին հակազդելու լավագույն միջոցը համագործակցությունն է: Միացյալ Նահանգները համագործակցում է գործընկեր կառավարությունների, այդ թվում Հայաստանի կառավարության հետ, միջուկային մաքսանենգության համապարփակ հակազդեցությանը ուղղված հնարավորությունների զարգացման ոլորտում՝ ուշադրություն դարձնելով տեղեկատվության հավաքագրմանը և վերլուծությանը, օրենքների կիրառմանը և տեխնիկական հարցերում վերադասից աջակցություն ստանալուն, որոնք հաջողությամբ կիրառվել են միջուկային մաքսանենգության ցանցերը հայտնաբերելու և այդ դեպքերի մեծ մասում ներգրավված հանցագործներին ձերբակալելու գործում: Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանատունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter