HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Մոլիբդենի ոսկե դարն ավարտված է

Մինչ 2008-2009 թ.թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը՝ ֆեռոմոլիբդենը Հայաստանի եկամտի ամենամեծ աղբյուրն էր: Մոլիբդենից եկամուտները գերազանցում էին նունիսկ պղնձից ստացվող եկամուտներին: 2008 թ. մոլիբդենի միջազգային գինը հասավ ռեկորդային բարձր մակարդակի՝ 100 հազ. դոլար 1 տոննայի դիմաց: Սակայն 1 տարվա ընթացքում գինը նվազեց 5-6 անգամ, ու այս առումով կրիտիկական էր 2009 թ.՝ մոլիբդենի գինը մի որոշ ժամանակ ցածր էր նույնիսկ 20 հազ. դոլարից: Մեկ տարում երկիրը կորցրեց մոտ 120 մլն դոլար, ու դա տնտեսական կտրուկ անկմանը նպաստող կարևոր գործոններից էր:

Ներկայում գինը կայունացել է 24-25 հազ. դոլար/տոննա շրջանակներում;  2007-8 թվականների համեմատ՝ Հայաստանը տարեկան մոտ 100-150 մլն դոլար է կորցնում մոլիբդենի արտահանումից: Ըստ որոշ գնահատականների՝ մոլիբդենի գնի անկումը պայմանավորված է Չինաստանի դեմպինգային քաղաքականությամբ:

Create Infographics

Հայաստանը գործնականում ամբողջությամբ վերամշակում է տեղական հանքերում արտադրվող մոլիբդենի խտանյութը՝ արտահանելով առավելապես ֆեռոմոլիբդեն (մոլիբդենի 60-65% պարունակությամբ): Ավելին՝ ժամանակ առ ժամանակ Հայաստանը վերամշակման նպատակով մոլիբդենի խտանյութ է ներկրում հարավամերիկյան երկրներից: Դա մոլիբդենի ցածր պարունակությամբ խտանյութն է, որը ոչ բոլոր երկրներում են կարողանում վերամշակել:

Ֆեռոմոլիբդեն արտադրում են երկու գործարաններ՝ «Մաքուր երկաթ» և «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»: Ֆեռոմոլիբդենը հիմնականում օգտագործվում է չժանգոտվող պողպատի արտադրության համար:

Create Infographics

2013 թ. Հայաստանն արտահանել է 6.7 հազ. տոննա ֆեռոմոլիբդեն՝ 102.4 մլն դոլարով (տոննան՝ 15.2 հազ. դոլար): Ծավալների առումով սա ռեկորդային է, սակայն գումարային առումով՝ վերջին 7 տարում երկրորդ վատագույն ցուցանիշն է (գերազանցում է միայն 2009 թ. ճգնաժամային ցուցանիշին): Ֆեռոմոլիբդենի հիմնական գնորդներն են Նիդեռլանդներն ու Գերմանիան՝ համապատասխանաբր 58 մլն դոլար և 44.3 մլն դոլար: Առաջին անգամ 2013 թ. ֆեռոմոլիբդեն է առաքվել նաև դեպի Իրան՝ մոտ 6.7 տոննա: Որոշ խմբաքանակ ստացել է նաև Չեխիան: Չինական էքսպանսիայի պատճառով Հայաստանը գործնականում դուրս է եկել ուկրաինական շուկայից, ուր բավական ակտիվ էր մինչ 2009 թ.:

Բացի ֆեռոմոլիբդենից՝ Հայաստանն արտահանում է նաև մոլիբդենի ջարդոն և խտանյութ, սակայն դրանց ծավալները մեծ չեն:

Մեկնաբանություններ (1)

barséghian
Egék stougék indj vidjagi ge tornén djampanére (Artachadi kur Nareg mindj hank) 1000 avor pernatarnér. Hov bidi véranoroké, vedjaré, vodj mi mètre asphalt dji menats, posér ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter