HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» չորս կուսակցությունների ղեկավարներին հանդիպելու կոչ է անում

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով չորս քաղաքական ուժերի ղեկավարներին հանդիպելու և քննարկելու հետագա քայլերի մարտավարությունն ու պայքարի ռազմավարությունը: 

««Ժառանգություն» կուսակցությունը մշտապես եղել է քաղաքական եւ քաղաքացիական ուժերի համախմբման  ջատագովը՝ հստակ գիտակցելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր փոխել մեր երկրում ստեղծված ծանր իրավիճակը: 

Եվ այդ նպատակով էլ մենք դարձանք խորհրդարանական չորս ուժերի համագործակցության նախաձեռնողներից մեկը: Ու թեեւ  մշտապես հայտարարել ենք եւ այժմ էլ գտնում ենք, որ երկրում անհրաժեշտ է համակարգային եւ ամբողջական իշխանափոխություն,  սակայն տվյալ քաղաքական իրավիճակում չորս քաղաքական ուժերիս կողմից միասնական համաձայնեցված քաղաքական օրակարգ դարձավ, որպես փուլային եւ մարտավարական քայլ, կառավարության հրաժարականի պահանջը: 

Վարչապետի՝ իշխանությունների կողմից ակնհայտորեն մինչ այդ չպլանավորված հրաժարականը, արդյունք էր հենց այս միասնության եւ քաղաքացիական կառույցների համատեղ արդյունավետ գործողությունների, որն իր մեջ պարունակում է երկրում վերջապես վիճակ փոխելու իրական ներուժ: Եւ այժմ օրախնդիր է դարձել ընդդիմադիր ներխորհրդարանական համագործակցության ձեւաչափը վերափոխելու միջկուսակցական միասնական ճակատի, որը կարող է առավել վստահություն ներշնչել չորս քաղաքական ուժերի հետագա համագործակցությանը, ինչպես նաեւ՝ դառնալ համաժողովրդական ընդվզման հերթական շրջափուլ՝ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի առավել լայն ընդգրկմամբ:

Այդ իսկ պատճառով, գտնում ենք, որ այժմ առաջնային է դարձել չորս քաղաքական ուժերի օրկարգում մինչ օրս տեղ գտած, սակայն ինչ-ինչ պատճառներով չիրականացված կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում առաջին դեմքերի մակարդակով պայմանավորվածություն ձեռք կբերվի հետագա քայլերի մարտավարության եւ համատեղ պայքարի ռազմավարության վերաբերյալ: Այդ հանդիպումը մենք դիտում ենք  խորհրդարանական չորս խմբակցությունների մաս կազմող ուժերի հետագա  համագործակցության անհրաժեշտ պայման»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter