HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քոբայրավանքի վերանորոգումը (ֆոտոպատմություն)

Վահե Աղամյան

Քոբայրավանքի զանգակատուն-տապանատան վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին: Այս պահին շինարարներն աշխատում են զանգակատան տանիքի վրա: Պատրաստման փուլում է նաև խաչի պատվանդանը և խաչը:

Ըստ նախագծի` աշխատանքները պետք է ավարտվեն ապրիլի 18-ին. եթե եղանակային պայմանները չխանգարեն, շինարարները կհասցնեն գործը ավարտին հասցնել  նախատեսված ժամկետում:

Հիշեցնենք, որ վերականգնման աշխատանքները սկսվել էին 2011թ .: Այն ժամանակ սյուներից ոչ մեկը կանգուն չէր: Այժմ Քոբայրավանքը այցելուներին նոր տեքսով է դիմավորում:

Զանգակատունը կառուցվել է 1279թ. Շահնշահ ամիրսպալասարի որդի Մխարգձելիի և նրա կնոջ` Վանենիի կողմից, ովքեր վրացադավան հայեր էին:

Մեկնաբանություններ (8)

ara artsruni
Eskantcheli e Hayreni Hoghe.
henri
Ինձ թւում է որ ճիշդ չէ ՔԱՂԿԵԴՈՆԻԿ ՀԱՅԵՐԸ վրացադաւան կոչել& Վրացադաւան կը կոչենք սխալմամբ քանի վրացիներն ալ քաղկեդոնիկ էին-ԱԽԹԱԼԱՆ-ԿԻՐԱՆՑԸ-ՍՐՒԵՂԸ,ԽՈՒՃԱՊԻ ՀՐԱՇԱԼԻ ՎԱՆՔԸ եւ այլ ՀԱՅԿԱԿԱՆ վանքերու մէջ կը գործէին քաղկեդոնի տիեզերական ժողովը ընդունող հայեր որ աւելի յարմար պիտի ըլլար կոչել Բիւզանդական Կայսրութեան կողմնակից մի խումբ հայեր ։ Այդ խմբակին կառուցած հրաշալի վանքերը կը պատկանին Հայկական ճարտարապետութեան մաս կազմելով ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻՆ։
aram
Where is this church located in Hayastan? Shenorhakalootyoon
Marianna
The church is located in Lori region, near ALaverdi city.
Hagop
The town that appears in the background of one of the photos is Tumanyan
Hagop
The town that appears in the background of one of the photos is Tumanyan
Տեր Վրթանես
Աստված օրհնի ճարտարապետին, շինարարին, վարպետներին և բանվորներին: Վ. Աղամյան ջան, հրաշալի նկարներ են: Քոբայրի վանքը հիմնվել է Հայոց Կյուրիկե թագավորի դուստրեր Մարիամի և Ռուսուգանայի կողմից, որոնք միաժամանակ Աբաս թագավորի քույրերն էին: Վանքը հիմնել են 1186 թվին: Հիմնվել է որպես Հայ Առաքէելական վանք:Այս մասին հայրեն արձանագրություն կա վանքի հնագույն եկեղեցու մուտքի դռան բարավորի վրա:
Рубен Дзагидзорци
Урах эм вор Кобайри закгакатун веракангнум эн. Рад восстановлению колокольни Кобайрского монастыря.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter