HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ռուսաստանականացումը, կամ “Курица не птица, Армения не заграница”

Էդգար Վարդանյան

Ակնհայտ է, որ գնալով Հայաստանը էլ ավելի մեծ կախման մեջ է ընկնում Ռուսաստանից։ Դեռ մաքսային միություն չմտած` հետխորհրդային տարածքում (իսկ աշխարհում եզակի երկրներից մեկը), ՀՀ-ն դարձել է միակ երկիրը, որն անվերապահորեն աջակցում է ՌԴ-ին։  Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ներկայիս հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին էին, օրինակ, ժամանակին, Բուլղարիայի և ԽՍՀՄ-ի միջեւ հարաբերությունները, որը լավագույնս բնորոշում է հետեւյալ սովետական ժողովրդական ասացվածքը` "Курица не птица, Болгария не заграница"(Հավը թռչուն չէ, Բուլղարիան արտասահման չէ):

Ռուսաստանից Հայաստանի էլ ավելի կախվածությունը ապացուցող վերջին փաստարկներից է` ՄԱԿ-ի ԳԱ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հաստատող բանաձեւին Հայաստանի «դեմ» քվեարկությունն է։ Հետխորհրդային տարածքի երկրներից պաշտոնական Երեւանից բացի միայն պաշտոնական Մինսկն էր, որը «դեմ»  քվեարկեց: Սակայն Բելառուսը, մինչ այդ հայտարարել էր, որ չի ճանաչում Յանուկովիչին որպես նախագահ, իսկ այդ երկրի նախագահ Ա. Լուկաշենկոն վերջերս հանդիպել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովի հետ եւ, փաստորեն, դրանով իսկ, պաշտոնական մակարդակով ճանաչել Ուկրաինայի ներկայիս իշխանություններին։ Իսկ պաշտոնական Երեւանը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ որեւէ հայտարարություն, գործողություն չի արել, որը կտարբերվեր պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումից։

Հայաստանում շատ հաճախ նշվում է, որ Հայաստանի գերպրոռուսական լինելը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որը ապահովում է Հայաստանի անվտանգությունը: Ըստ շատերի տեսակետի, եթե Հայաստանը հակադրվի Ռուսաստանին, ապա դա կարող է առաջացնել վերջինիս զայրույթը եւ բերել նրան, որ Ռուսաստանը վերանայի իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, ինչը, հաշվի առնելով այն, որ Հայաստանը պատերազմական դրության մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, կարող է նշանակել, որ Հայաստանը հարձակման է ենթարկվելու վերջինիս կողմից: Այսինքն, ակնարկվում է, որ, կոպիտ ասած, ավելի լավ է ամբողջությամբ Ռուսաստանից կախված վիճակում լինել, քան ընդհանրապես գոյություն չունենալ։           

Վերոնշյալ թեզը սակայն բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նախ, ստացվում է, որ մենք պետք է ընդունենք, որ այն ինչ շահեկան է Ռուսաստանին, պարտադիր շահեկան է նաեւ Հայաստանին եւ միայն Ռուսաստանն է որոշում, ինչն է մեզ համար շահեկան, ինչը` ոչ: Իսկ դա նշանակում է, որ չի բացառվում, որ Ռուսաստանը, ելնելով իր շահերից, կարող է պարտադրել մեզ համար անշահեկան, անցանկալի ինչ-որ մի բան եւ մենք պետք է ընդունենք այն, որովհետեւ մտածում ենք, որ Մոսկվան կարող է այլեւս չերաշխավորել մեր անվտանգությունը, որի արդյունքում թշնամիների կողմից մենք հարձակման կենթարկվենք եւ կկործանվենք: Բայց եթե մենք ստիպված ենք լինելու իրականացնել մեր շահերից չբխող քաղաքականություն, ապա այդ դեպքում մենք նույնպես կարող ենք կործանվել: Ուստի, եթե այսօր  Ադրբեջանն է մեր անվտանգության համար հիմնական արտաքին սպառնալիքը, ապա վաղը այդպիսի երկիր կարող է դառնալ նաեւ Ռուսաստանը:

Մեր համոզմամբ ՀՀ անվտանգությունը ապահովվում է ոչ թե Ռուսաստանի, այլ ուժերի բալանսի շնորհիվ: Ամբողջապես «տրվելով» Ռուսաստանին Հայաստանը կորցնում է հնարավորությունը «խաղալ» Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի նմանության եւ տարբերության,  նրանց հակասությունների, նրանց միջեւ ընթացող մրցակցության հետ եւ արդյունավետորեն հետապնդել սեփական շահերը:

Նշենք նաև, որ դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանում շատերի համար «մեր անվտանգությունը» բառակապակցությունը նշանակում է, ոչ թե «մեր պետության անվտանգությունը», այլ «մեր համայնքի, էթնոսի անվտանգությունը» ինչը ենթադրում է, որ վերջինս կարելի է ապահովել նաեւ այլ պետության շրջանակներում: Սա հակասահմանադրական, հակապետական, հայ ժողովրդի անվտանգությունը հարվածի տակ դնող դիրքորոշում է:    

 

Մեկնաբանություններ (9)

Գեւորգ
«Ուստի, եթե այսօր Ադրբեջանն է մեր անվտանգության համար հիմնական արտաքին սպառնալիքը, ապա վաղը այդպիսի երկիր կարող է դառնալ նաեւ Ռուսաստանը:» - Հարցադրումը հասկանալի է, սակայն ինչ պետք է անենք այս դեպքում, եթե հաշվի չառնենք Ռուսաստանի շահերն ու չաշխատենք համադրել այն մերի հետ? Մի հասարակ ճշմարտություն կարծում եմ անվիճելի է - ԳՈՅՏԵւԵԼՆ Է մեր առաջին խնդիրը, որն անհնար է լուծել առանց հզոր ու լուրջ դաշնակից հարեւանի՝, մի կողմ դնելով միամիտ սպասելիքներն ու ռոմանտիկ երազները: Այն ենթադրությունը, որ Ռուսաստանը մի օր կարող է ցանկանալ իսպառ վաճառել մեզ, իրական չէ (եթե ինքներս չշտապենք վաճառվելու!), - ոչ թե նրա համար որ մեզ շատ են սիրում, այլ պայմանավորված է նրանով, որ մյուսներին (թուրքերին) իրենք պարզապես իրավունք չունեն վստահելու - քիչ թե շատ հեռանկարային կտրվացքով:
Արմեն
Մեծ հաշվով կապ չունի արևմտատետ ես թէ՞ արևելամետ ՞ ,ուղղակի այսօր պետք է նայենք Reall-իրականությանը ինչքանով են մեր Հայաստանի շահերից բխում ․․․․․բայց Էն որ ռռուսը Այսինքն Պուցինը , AGRESOR-Ի ՊԻՏԱԿ ունի սա Փաստ է ․են որ մաքսաՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ ենք գնում սա էլ մեր օկտին չէ, Պուցինը որ ադոլֆ Հիտլերի քաղաքականությունն է վարում պարզ երեվում է տարացքներ գրավելով ․․․․․․․․․․․ ․էլ չթվարկեմ և այլն․․․․․
Berge Jololian
That's not how it works! The Russian Federation supplies an average of 60% of Europe's energy needs (gas & oil); even higher percentage for certain countries such as Germany at 85%. The pipelines flow in an East to West direction, that is from Russian Federation to EU. The western and southern frontiers of the Russian Federation is increasingly being surrounded by hostile-NATO countries threatening the RF at its borders. Starting from the North (Estonia, Latvia, Lithuania), going down to Poland, Romania, Bulgaria, and Turkey, with threats by the West to bring Ukraine and Georgia into its fold, and with it Armenia. The worlds largest oil and gas reserves (more than the entire Middle-east) are located in Turkmenistan and Kazakhstan, along the Caspian Sea Basin. The English (led by British Foreign Policy and the US State Department) would like to lift Europe's dependency on the Russian Federation for its Energy needs. The only route to access & control central Asian (Caspian Sea basin) energy bypassing Russia is via Turkey (which acts as corridor) via the Caucasus (Georgia and/or Armenia) and onto Azerbaijan and the Caspian Sea basin (Turkmenistan). The pipeline project called Nabucco starts in central EU (Austria) and is on its way to the Caspian basin. Should the Russian Federation allow access via the Caucasus (Georgia & Armenia) to the Brits with their British Petroleum and their US State Department, it would spell disaster to the existence of the Russian Federation. For now, RF has influence, leverage, power over the EU and revenue source. As the RF is encircled on its western frontiers by NATO, under no circumstance would it allow Georgia and Armenia to fall in NATO or EU hands. If so, the RF will be weakened and dismembered. So, Armenia & Georgia are of utmost strategic importance to the Russian Federation. Armenia's geography is also of vital importance to Iran, as it is the shortest and most direct route to Europe (via Georgia's port of Batumi) bypassing any dependency on Turkey. China has an interest to keep the Armenian frontiers remain shut in the face of Western (Brit & US) penetration into Central Asia. China fears that the West will hinder energy pipelines supplies from Central Asia to China, as well as meddle in its Western XinXang province. Keep in mind that the EU & the US have done nothing to invest in Armenia or protect from Turkish & Azeri hostile militarized border blocked. The US has yet to lift a finger to instruct its so-called staunch & secular ally Turkey to lift its economic blockade (preventing Armenia land access across to Europe. Armenia is exactly where it needs to be, for now.
Hagop
Good posts Berge, but I think NATO would never be able to touch Armenia. Armenia is probably more important to Russia than Georgia. Armenia should use this to gain its own advantages from Russia against both Azerbaijan and Turkey. But unfortunately, I don't know if Armenia has its own capabilities and freedom of thought. Russia it seems loves both Armenia and Azerbaijan pitted against one another while it keeps Turkey in check. This scenario is profitable for both Russia and the west. What we want or what is right seems irrelevant when it comes to their profits.
Preston Bagrationi
Looking back on our history, I have found traits our former rulers possessed, and which have trickled down to our oligarchs. Not every Armenian remembers our small kingdom of Commagene. The monarchs of this hellenized Armenian kingdom, remind me of our current day oligarchs. Self serving, building great mansions, just like the Armenian monarchs of the Commagene built gigantic royal sanctuaries at Mount Nemrut, while the majority poor Armenian people lived in abject poverty. And we all know what kind of fate was awaiting Commagene, it crumbled so quick that emperor Vespasian had absolutely no difficulties deposing the last Armenian monarch without a fight and annexing Commagene to Seleucid Syria. Such a fate is awaiting the last parcel of our former greater Armenia. It is Now or Never. We either Help our poor kin, or die without a single fight, just like when Roman emperor Vespasian simply walked into Commagene and annexed it.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Շանթ Հարությունյան - Պատմությունը ցույց է տվել, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը աղետալի հետեւանքներ է ունենում Հայաստանի համար: Առաջին անգամ Ռուսաստանը Կովկասում հայտնվել է Պետրոս 1-ինի ժամանակ, երբ ռուսները սկզբում հրահրեցին Դավիթ Բեկի ապստամբությունն ընդդեմ պարսիկների, հետագայում երբ Պարսկաստանի հետ համաձայնության եկան ու Կասպից ծովին հարակից որոշ տարածքներ վերցրեցին` զոհեցին Դավիթ Բեկի ապստամբությունը: Դա էլ դեռ բավարար չէ. թուրքերի հետ Ստամբուլում պայմանագիր կնքեցին, որով թուրքերը պարտավորվում էին հարձակվել ու ճնշել Սյունիքի ու Ղարաբաղի ապստամբական ուժերին: Երկրորդ նման դեպքը եղավ 1920-ին, երբ Կովկասի ժողովուրդներն անկախացան, Ռուսաստանի ազդեցությունը գնալով սկսեց թուլանալ, եւ նա նորից թուրքերի հետ գնաց գործարքի` թուլացնելու համար Արեւմուտքի ազդեցությունը տարածաշրջանում, ու կրկին դա աղետալի հետեւանքներ ունեցավ հայերի համար: Հայերը կորցրեցին Նախիջեւանը, Ղարաբաղն ու Ղարսի մարզը: Հիմա ռուս-թուրքական դաշինք կնքելու երրորդ փորձն է արվում, եւ կրկին պատճառն այն է, որ Ռուսաստանը փորձում է դրանով կանխել Արեւմուտքի ազդեցությունը: Եթե 1920-ին Հայաստանը կորցրեց իր ինքնիշխանությունը եւ ընկավ Ռուսաստանի մանդատային կառավարման տակ, ապա հիմա, եթե ռուս-թուրքական դաշինքն իսկապես կայանա, Հայաստանը, որը ձեւականորեն անկախ է, բայց ռուսական պրոտեկտորատ է համարվում, դառնալու է ռուս-թուրքական պրոտեկտորատ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինձ զարմացնում է մեր հայրենակիցների (անգլերենով գրված) ռուսամետ մեկնաբանությունների ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՒԹՅՈՒՆԸ. սա դեմագոգիա՞ է,թե՞ հոդվածը չեն կարդացել: Ո՛չ ոք դեմ չէ,որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունենա լավ ու ստրատեգիական հարաբերություններ: Բայց ՄԻ՞ԹԵ խոսքը սրա մասին է: Խոսքը նրա մասին է,որ Հայաստանը ի՛ր սեփական երկրի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը/հնարաավորությունը հանձնել է Ռուսաստանին՝ Գազպրոմի գազային տեռորի ու բլեֆային ՀԱՊԿ-ի ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ դիմաց: Սա երբե՛ք լավ բան չի կարող գուշակել: Իսկ Ի՞ՆՉՈՒ Արևմուտքը պիտի օգնի Հայաստանին,եթե դա պիտի ուժեղացնի ոչ թե Հայաստանին,այլ Ռուսաստանին:
Berge Jololian
Russia understands that if Georgia is allowed to join NATO or the EU, it stands to be effectively surrounded from the Baltic Sea to the Caucasus. On August 8, 2008, in a clear signal to the US State Department and the EU led by the British, the Russian Federation whacked Georgia (which lost Abkhazia and south Ossetia) and got uncomfortably close to the current BTC pipeline (which only supplies less than 1% of Europe’s needs – sort of a prototype). It was that year that the US SD showed sudden interest and concern to Turkey’s border closure with Armenia (after 18 years of silence), that culminated with the signing of the Protocols, and Turkey in turn would open the border (for pipelines – NABUCO project). The only viable route to lay down energy pipelines from Europe, across Turkey acting as a corridor, and on to the Caucasus, are Georgia and Armenia (western gates to the Caucasus) . Georgia is now deemed unreliable and unstable to risk Europe’s energy supplies. The once touted Turkey-corridor from Europe to the Caspian Sea Basin and on to Central Asia’s enormous gas reserves is a dead-end energy corridor without open borders with Armenia. Thus, the US SD applies all sorts of pressure to crush Armenians and force Armenia to capitulate to Turkey’s demands. Simultaneously, the British and the US SD are engaged in depopulating the undesirable Armenians from Georgia’s Javakh region as they are located on the way of secure energy pipeline routes. With Georgia deemed precarious and unreliable to risk Europe’s energy supply route, Azerbaijan is landlocked from the West and thus cannot exports its gas and oil to Western markets. Azerbaijan’s safest and most reliable route to the West is via Armenia. As long as the US State Department continues to follow the wrong policies towards Armenia, Artzakh, and Javakh – there will not be US access and control of Central Asia’s oil & gas reserves. The Chinese are already tapping to the same resources. No restorative justice (land, reparation, restitution) to Armenia -> No energy pipelines to the West.
gregor murcyan
it is totally silly and unwise not supporting Russia specially current politics of Putin. It is obvious that no state in the world is totally independent and Armenia is no exception of that but for general terms of current status quo the best friend of Armenia is and it will be Russia if we want to prosper and economically saying touch a level important in the future. Revise Georgia hostile attitude towards Armenian population in Javaketi and and obvious artificial Azeri state pogroms and eventually war leads you to trust Russia unconditionally . USA and UK have no real state politics their movements are based on oil and oil no matter in what condition they receive it .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter