HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկայի հայկական համագումարը զեկույց է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսին՝ Հայաստանին և Արցախին օգնություն տրամադրելու և Քեսաբահայերին պաշտպանելու վերաբերյալ

Անցած շաբաթ, Ամերիկայի հայկական համագումարը զեկույց է ներկայացրել Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովին՝ պետական արտաքին գործառնությունների և ԱՄՆ բյուջեի 2015թ. առաջարկվող ֆինանսական տարվա հարակից ծրագրերի վերաբերյալ: Միևնույն ժամանակ Կոնգրեսի Հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը, որը ղեկավարում են համանախագահ Ֆրանկ Փալոնե կրտսերը և Մայքըլ Գրիմը, նամակ է հղել վերոնշյալ ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրանգերին և հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Նիտա Լովիին` կարևորելով Միացյալ Նահանգների արտաքին օգնության առաջնահերթությունները Հայաստանի և Արցախի համար: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Համագումարի զեկույցում մասնավորապես ասվում է. «Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովին տրամադրել 40 միլիոն ԱՄՆ դոլարից ոչ պակաս օգնություն Հայաստանին, ներառյալ նվազագույնը 1.7 միլիոն ԱՄՆ դոլար Արտաքին ռազմական ֆինանսավորման և 600.000 ԱՄՆ դոլար` Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման համար: Ի լրումն, Համագումարը պահանջում է նվազագույնը 5 միլիոն ԱՄՆ դոլար օգնություն Լեռնային Ղարաբաղի համար, ինչպես նաև անմիջական միջոցներ տրամադրել Վրաստանի՝ մեծամասամբ հայաբնակ Սամցխե-Ջավախք տարածաշրջանին և ապահովել օգնություն Մերձավոր Արևելքում վտանգի ենթարկված քրիստոնյա ու այլ փոքրամասնական համայնքներին` հատկապես հաշվի առնելով վերջին զարգացումները Քեսաբում»:

Կարևորելով Քեսաբում վերջին օրերի ճգնաժամը` Համագումարը, նախագահ Օբամային ուղղված իր նամակից և Միացյալ Նահանգների պետքարտուղարության հետ հանդիպումից հետո, զեկույց ներկայացրեց Կոնգրեսին. «Հաշվի առնելով այն մտահոգիչ զեկույցները, ըստ որոնց Թուրքիան թույլ էր տվել Ալ-Քաիդային հարող ապստամբներին անցնել իր սահմանը դեպի Սիրիա, որի հետևանքով գերազանցապես հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչները լքեցին իրենց բնակավայրերը, մենք կոչ ենք անում Կոնգրեսին անհապաղ գործողություններ իրականացնել՝ պաշտապանելու այնտեղի հայկական համայնքը»:

Համագումարի զեկույցն անդրադառնում է 9 առանցքային ոլորտների, որտեղ Համագումարը կարծում է, որ Միացյալ Նահանգների կարող է և պետք է կարևոր դեր խաղա` պաշտպանելով տարածաշրջանում ամերիկացիների և ամերիկահայերի շահերը, մասնավորապես. աջակցություն Հայաստանին, աջակցությունԼեռնային Ղարաբաղին, աջակցություն Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանին, աջակցությունՄերձավոր Արևելքում վտանգի ենթարկված քրիստոնյա փոքրամասնություններին, Ազատության ակտի 907-րդ ուղղում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային գործընթաց, Միացյալ Նահանգների ռազմական օգնություն, էներգետիկ անվտանգություն, և Միացյալ Նահանգների` Հայոց Ցեղասպանության վերահաստատման կարևորություն: 

«Համագումարը ակնկալում է աշխատել Կոնգրեսի անդամների հետ այս հույժ կարևոր խնդիրների վերաբերյալ և կրկին կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու քեսաբահայերին, և ընդհանրապես Մերձավոր Արևելքում վտանգի ենթարկված բոլոր փոքրամասնական համայնքներին»,-հայտնեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter