HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաջորդ շաբաթ Թբիլիսիի դատարանը կքննի Աշոտ Սուքիասյանի արտահանձնման հարցը

Առաջիկա շաբաթվա մեջ Թբիլիսիի քաղաքային դատարանը կքննի գործարար Աշոտ Սուքիասյանի արտահանձման հարցը և որոշում կկայացնի՝ արտահանձնել նրան, թե ոչ: Դրանից հետո Վրաստանի արդարադատության նախարարը կվավերացնի արտահանձնման որոշումը:  Այս մասին «Հետքին» հայտնեց Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության պետ Թեմուր Դոլիձեն:

Նա նաև նշեց, որ դատարանի որոշումից հետո նախարարի վավերացումը երկար ժամանակ չի խլի: «Չեմ կարծում, որ դատարանի որոշման մեջ որևէ փոփոխություն կկատարի արդարադատության նախարարը, որովհետև Աշոտ Սուքիասյանի գործը այստեղ որևէ քաղաքական կամ լուրջ թեմայի չի առնչվում: Կարծում եմ՝ նախարարը առարկություններ չի ունենա»,- ասաց մամուլի ծառայության պետը:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 17-ից Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին Թուրքիայից Թբիլիսիի ժամանելիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter