HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովրդի կամքը օրենք է». Կարեն Հովհաննիսյան

Կիմա Խաչատրյան

«Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամ Կարեն Հովհաննիսյանը իր ելույթը սկսեց կոչ անելով հայ պաշտոնյաներին. «Անհապաղ դադարեցնել պահումները: Վերադարձնել վերջին ամիսների ընթացքում անհիմն ձևով գանձված աշխատավարձերը: Եթե իշխանությունները չեն կարողանում հրաժարվել, լուծում տալ այս խնդրին, ապա մենք ՝ ժողովուրդս, պարտավոր ենք շարունակել մեր պայքարը, քանի դեռ այս հարցը չի լուծվել: Կոչս ուղղում եմ պետական այրերին: Շտապե՛ք, պարոնայք: Ժողովրդի կամքը օրենք է: Հարկավոր է հաշվի նստել ժողովրդի հետ»:

Շարժման մասնակիցը նշեց, որ ոչ ոք պարտավոր չէ վճարել և ենթարկվել պարտադիր կուտակայինին:

«Ես ոչ ոքի պարտավոր չեմ: Ես իմ կյանքում պարտական եմ միայն երկու մարդու ՝ իմ ծնողներին, ովքեր ինձ ծնել են, սնել որպես իսկական հայ մարդ, հայ քաղաքացի»,- ասաց Հովհաննիսյանը:

«Հարգելիներս, մի պահ կտրվեք այն աշխարհից, որը դուք ստեղծել եք, կտրվեք ձեր աթոռներից, դուրս եկեք ձեր աշխատասենյակներից և մտեք իրականություն: Հիշեք, թե ինչ ազգի զավակ եք դուք և քայլ կատարեք ի նպաստ ձեր ժողովրդի: Պաշտոնայները մեր առաջ երկու տարբերակ են դրել. կամ՝ պարտադիր կուտակայինը, կամ էլ՝ արտագաղթը, մենք ընտրել ենք պայքարը»,- ավարտեց «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter