HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ն դեռ չի քննարկել Ազգային ժողովում թափուր մնացած պաշտոնների, այդ թվում` ԱԺ նախագահի հարցը

Իշխող Հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել Ազգային ժողովում թափուր մնացած պաշտոնների հարցը:

«Հետք»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հավաստիացրեց, թե իրենք ժամանակ ունեն` շուտով կքննարկեն նաև այդ հարցերը, թե ո՞վ է զբաղեցնելու ԱԺ նախագահի պաշտոնը, ինչպես նաև ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի` նախարար դառնալու արդյունքում ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնների հավակնորդների հարցը:

«Առաջիկա ԱԺ քառօրիա նիստում հնարավոր է, որ քննարկվեն այդ հարցերը, բայց այս պահին նմանատիպ որևէ հարց չի քննարկվել մեզ մոտ` ո́չ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության, ո́չ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի, ո́չ էլ ԱԺ նախագահի պաշտոնի մասով: Մենք դեռ ժամանակ ունենք, ամեն ինչ իր ժամանակին, կարգով կլինի»,- նշեց նա:

Քանի որ որպես ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու շրջանառում է հենց Հովհաննես Սահակյանի անունը, հետաքրքրվեցինք` արդյոք իրեն պաշտոնական առաջարկ արվել է` ղեկավարելու հանձնաժողովը: Ի պատասխան` ՀՀԿ խմբակցության քարտուղարն ասաց. «Ինձ որևէ բան պաշտոնապես չի առաջարկվել, դեռ չի առաջարկվել»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter