HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ռուստամյան. «Իշխանությունները ՀՅԴ առաջ դուռը բաց են թողել»

Այսօր ՀՅԴ գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, թե իրենց քաղաքական ուղեգիծը հստակ է` իրենք մնում են ընդդիմություն: «Եղել են թերություններ, պրոբլեմներ, բայց ԳԺ-ի ժամանակ վերահաստատվել է ՀՅԴ վարվող քաղաքականությունը»,- ասաց նա: Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը ապրիլի 18-ից 20-նն անցկացվող Գերագույն ժողովի ժամանակ որոշել է մաս չկազմել իշխող կոալիցիային:

Ա. Ռուստամյանի խոսքով` իրենց 7 կետանոց առաջարկությունների փաթեթն ընդունելու արդյունքում են իրենք որոշելու` ում հետ, ինչպես համագործակցել, և քանի որ իշխանությունները մերժել են փաթեթն ամբողջապես ընդունելու` ՀՅԴ պահանջը, իրենք որոշել են կառավարությունում չստանձնել ամբողջական պատասխանատվություն:

«Մենք չունեինք այն ամբողջական երաշխիքը, որ այդ 7 կետերն ընդունվում են ու պետք է իրականացվեն, որովհետև մի բան է ընդունելը, մի բան է` ժամանակացույցի բերելը, դրանով առաջնորդվելը: Սա տեղի չի ունեցել, ըստ էության, բայց իշխանությունները դուռը բաց են թողել, ասում են, թե այդ 7 կետերին մենք անդրադառնալու ենք: Չունենք ամբողջական պատկերացում, թե ո՞ր չափով այդ 7 կետերը կընդունվեն, բայց կրկնում եմ` եթե դրանք լիարժեք ընդունվեին, ապա մենք պատրաստ էինք ստանձնել ամբողջական պատասխանատվություն և իրականացնել այդ 7 կետերը»,- նշեց նա:

Ռուստամյանը հիշեցրեց, որ նախկինում ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից 7 կետանոց ծրագրից միայն մեկի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ առարկություններ ունենալու պատճառով: «Մենք ինքնանպատակ չենք մտնում կոալիցիա, եթե ուղեգիծը չի ընդունվում, մտնում ես` որ ի՞նչ անես, դու պետք է ընթացք տեսնես, որ ջանքերիդ շնորհիվ տեմպն ավելացնես: Դրա համար այս պահին ասում ենք` մնում ենք ընդդիմադիր դաշտում և շարունակում ենք պահանջել 7 կետերի իրականացում: Եթե վաղը տեսնենք, որ նույն կառավարությունը չի ասում, բայց սկսում է իրականացնել այդ կետերը, որովհետև մեզ համար կարևորը այն չէ, որ միայն հայտարարեն, մեզ պետք են երաշխիքներ, որ դրանք կիրականացվեն»,- նշեց պատգամավորը:

Հարցին`եթե կառավարությունը ընդունի 7 կետերը, ՀՅԴ-ն կվերանայի՞ իր դիրքորոշումը և մաս կկազմի՞ կոալիցիային, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե իրենք միշտ խոսել են այդ մասին շատ հստակ` նշելով, թե իրենք կողմ են ամբողջական համակարգային իշխանափոխությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter