HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանը՝ ֆրանսիահային. «Եկեք, եկեք Հայաստան, Հրանուշ Հակոբյանը չի ասո՞ւմ՝ արեք տուն» (տեսանյութ)

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով շտապում էր նիստին, մոտեցավ մի տղամարդ, ով ֆրանսերենով բարևեց վարչապետին, ներկայացավ որպես Ֆրնասիայից Հայաստան ժամանած ազգությամբ հայ, ինչին հետևեց Աբրահամյանի պատասխանը. «Բոնժուղ»:

Տղամարդը հետաքրքրվեց, թե ինչ է նոր վաչապետն անելու իրենց համար: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Եվրամիության անդամ երկրների հետ: «Ամրապնդելու ենք մեր համագործակցությունը Եվրամիության հետ, և Մաքսային միությանը միանալը չի խանգարելու Եվրամիության հետ մեր հագործակցությանը, ամրապնդելու ենք, ակտիվ աշխատելու ենք»,- նշեց նա:

Ֆրանսիահայը շարունակեց հարցեր տալ, որոնք Հ. Աբրահամյանի համար հասկանալի չէին: «Ձեր հարցերը շատ դժվար են ընկալվում»,- նշեց Աբրահամյանը, ապա դիմելով տղամարդուն ասաց. «Եկեք ստեղ մի բիզնես դրեք, ի՞նչ խնդիր ունեք, ես բոլոր խնդիրները լուծեմ՝ բիզնես դրեք: Մենք հարկերից ազատել ենք, բերեք-դրեք էդ բիզնեսը: Ես էլ այսքան լրագրողների մոտ խոստանում եմ՝ ով բիզնես դնի Հայաստանում, ես որպես Հայաստանի նորանշանակ վարչապետ կողքին կանգնելու եմ»:

Ֆրանսիահայը վարչապետի ականջին շշնջաց, թե ի՞նչ բիզնես է ուզում դնել Հայաստանում, ապա Հ. Աբրահամյանը նշեց. «Հա, հա եկեք դրեք: Եկեք, եկեք Հայաստան, Հրանուշ Հակոբյանը չի ասո՞ւմ՝ արեք տուն»:

 

Մեկնաբանություններ (1)

Kevork
I think if you slip him a couple of dollars he will even speak Kessabtsineren.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter