HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Բրյուսովի համալսարանը փոխում է անունը

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անվան մեջ կկատարվի փոփոխություն: Համալսարանի անվան մեջ «լեզվաբանական» բառը կփոխվի «լեզվահասարակագիտական» բառով: Անվանափոխության որոշման նախագիծը ներառվել է ՀՀ կառավարության ապրիլի 30-ի նիստի օրակարգում:

Անվանափոխության համար հիմք է ընդունվել այն, որ համալսարանն այսօր մասնագետներ է պատրաստում ոչ միայն լեզվաբանական և մանկավարժական, այլ նաև հասարակագիտական ուղղություններով (քաղաքագիտություն, եվրոպագիտություն, միջազգային հարաբերություններ, տեղեկատվության և հանրային հաղորդակցության տեխնոլոգիաներ, միջազգային տուրիզմ, միջազգային լրագրություն և այլն): Բուհի անվանափոխությունը նոր հեռանկարներ կարող է բացել հետագա զարգացման համար:

ԲՈՒՀ-ում կկատարվեն նաև կառուցվածքային փոփոխություններ, կստեղծվեն նոր կառուցվածքային միավորներ(վարչություններ, գիտաուսումնական կենտրոններ և այլն), Գիտական խորհրդի կազմում կընդգրկվի ռեկտորի աշխատակազմի ղեկավարը, իսկ ռեկտորատի կազմում՝  իրավաբանը, գլխավոր հաշվապահը, Արհմիութենական կազմակերպության նախագահը, Ուսանողական խորհրդի նախագահը: Առաջարկվում է նաև ընդլայնել համալսարանի ձեռնարկատիրական գործունեության ոլորտները, ինչը կապահովի նոր և լրացուցիչ ֆինանսական մուտքեր (խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում, աշխատողների սովորողների հանրային սննդի, հանգստի կազմակերպում, գիտատեխնիկական ծրագրերի իրականացում, համալսարանի տարբերանշաններով առարկաների արտադրություն, ձեռքբերում ու դրանց իրացում և այլն):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter