HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի նախագահի ընտրություններին

ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի նախագահի ընտրություններին և չի առաջադրի սեփական թեկնածուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք դեռևս ԱԺ այս գումարման առաջին նստաշրջանում, ասել ենք, որ չենք մասնակցելու ձևական միջոցառումներին, որտեղ արդյունքները կանխորոշված են, այս դեպքում էլ, մենք կասկած չունենք, որ արդյունքները կանխորոշված են, ուստի Դաշնակցության մասնակցությունը որևէ բան չի որոշելու»,- նշեց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ոչ իշխանական ուժերի քառյակը միասնական դիրքորոշում ունենա այս հարցում, Ա. Ռուստամյանն ասաց, թե քառյակը դեռևս չունի միասնական դիրքորոշում:

Ինչ վերաբերում է Գ. Սահակյանի թեկնածությանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, թե նա բավական փորձառու քաղաքական գործիչ է և ունի երկու կարևոր հատկանիշ: «Չլցվենք վատատեսությամբ, լավատեսությամբ լցվենք. Նա փորձ ունի, ունի հնարավորություն հարթելու գրեթե անհնարին թվացող տարաձայնությունները, ինչը խոսում է  երկարամյա փորձի մասին: Սա թույլ կտա կոնսենսուսային մթնոլորտ ստեղծել»,- հավելեց նա:

Անդրադառնալով Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե ինքը վատ կզգա իրեն, եթե մյուս խմբակցությունները չմասնակցեն քվեարկյությանը, Ռուստամյանը նկատեց. «Հասկանում եմ՝ վատ կլինի, ոչինչ, մենք ԱԺ նախագահի մյուս քվեարկությանն էլ չենք մասնակցել, թող այդքան վատ չլինի»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter