HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քառյակի մտահոգությունները չեն արտահայտվել կառավարության նախագծում. արտահերթ նիստը օրակագի մեջ է

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» համատեղ դռնփակ նիստը:

Ինչպես նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, քառյակը քննարկել է կուտակային կենսաթոշակների հարցը և միասնական որոշման հանգել:

«Քառյակի միասնական որոշումն այն է, որ կառավարության կողմից ներկայացված նախագծում մեր մտահոգությունները, որպես մտահոգություն, մնում են: Քառյակի անունից կներկայացվեն առաջարկություններ, որոնք կլինեն մեր նախագծի տրամաբանության շրջանակներում, և տեսնենք՝ ինչպես են կողմնորոշվում նրանք, դրանից հետո կորոշենք մեր անելիքը; Եթե ընդունվի, հարցը լուծված կլինի, եթե ոչ՝ կորոշենք հետագա անելիքը»,- նշեց նա՝ շեշտելով, որ քառյակի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելը օրակարգում  է մնում:

Ռ.Հակոբյանը հավելեց, որ կառավարության նախագծով չարտահայտվեցին ոչ իշխանական ուժերի մտահոգությունները. «Մեր նախագծի տրամաբանությունը չտեսանք նախագծում՝ հայտարարությունները, դրական կառուցողական հայտարարությունները, որոնք մինչև նախագիծը ներկայացնելը կային, այս նախագծում չարտահայտվեցին»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է քառյակի անդամ ԲՀԿ խմբակցությանը, որը երեկ գրեթե ողջ կազմով մասնակցեց ԱԺ նախագահի ընտրությանը ու ձայն տվեց Գալուստ Սահակյանին, ապա Ռուբեն Հակոբյանն ասաց, թե այդ հարցը ևս նիստում քննարկվել է: «Ասեմ, որ քառյակի միասնական օրակարգում ԱԺ նախագահի ընտրության հարց չի եղել, մենք ունենք մոտեցում՝ եթե ընդհանուր օրակարագ չի դառնում, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում ինչպես վարվել, միասնական որոշում չի եղել: Այս հարցը մենք քննարկեցինք այսօրվա նիստին՝ նկատի ունենալով, որ դա ԲՀԿ-ի ներքին հարցն է, ասացին, որ մենք այս հարցը քննարկում ենք»,- հավելեց նա:

Ըստ նրան՝ ճիշտ կլիներ, որ ԱԺ նախագահի ընտրության հարցում լիներ միասնական դիրքորոշում, ապա նշեց. «Այո, ճիշտ կլիներ, որ ունենար միասնական դիրքորոշում, դա կլիներ, թե՛ միասնական թեկնածու, թե՛ միասնական չմասնակլցության օրինակ: Որոշակի քննարկում եղել է, բայց նաև ասել ենք, որ որևէ արդյունք դառնում է միասնական օրակարգ, եթե կա ընդհանուր համաձայնություն: Ես կոռեկտ չեմ համարում գնահատական տալ, բայց կա մոտեցում՝ կարողանանք պահպանել համագործակցությունը»,- եզրափակեց նա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter