HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում» ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը մի շարք ֆինանսական խախտումներ է հայտնաբերել «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոն» ՊՈԱԿ-ում:

Ըստ ՀՀ կառավարություն ներկայացրած հաշվետվության տվյալների՝ չեն ապահովվել ներկայացումների քանակի, հանդիսատեսների թվի ու դահլիճի ծանրաբեռնվածության ցուցանիշները: Պետական բյուջեից սուբսիդիայի տրամադրման պայմանագրերում տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտները  հաշվարկելիս մեկ տոմսի միջին գինն ընդունվել է նախորդ տարիների փաստացի միջին գնից ցածր` էականորեն նվազեցնելով տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտների գումարը: Նշված փաստերի արդյունքում տոմսերի իրացումից  կանխատեսվող եկամուտները նվազել են, որն էլ իր հերթին  հանգեցրել է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ սուբսիդիաների տրամադրմանը:                                                         

 Թատրոնը լրացուցիչ եկամուտներ է ստացել այլ գործունեությունից, սակայն  չի նվազեցրել պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիայի գումարը, ինչը կառավարության հետ պայմանագրային պարտավորության խախտում է:

Բացի այդ՝ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված սուբսիդիայի գումարներից 4.5 մլն դրամը չի ծախսվել, սակայն ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացրած հաշվետվություններում նշված տարբերությունը ցույց չի տրվել:

Գումարներ են ստացվել Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության համար,  սակայն հատկացված 24.2 մլն դրամի դիմաց փաստացի ծախսեր չեն կատարվել: 

Մեկնաբանություններ (1)

henri
Ուր չարաշահումներ չկան որ զարմանում էք ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter