HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայաստանում ուրան որոնող ընկերությունը անհիմն վնասներ է ցույց տվել

«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն 2009-12 թ.թ. Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի մոտակայքում (Քաջարանից ոչ հեռու) ուրանի պաշարների ուսոմնասիրություն էր կատարում: 

Ընկերության հկմնադիրներն էին ՀՀ կառավարությունը և ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ընկերությունը: 2012 թ. որոնողական աշխատանքները դադարեցվեցին, մասամբ՝ տեղի բնակչության և բնապահպանական կազմակերպությունների ակտիվ հակազդեցության պատճառով: 

«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվություններով՝ ընկերությունը 2010-12 թթ. աշխատել է զգալի վնասներով: Մասնավորապես՝ 2010թ ունեցել է  46.1 մլն դրամի զուտ վնաս, 2011թ արդյունքներով`87.4 մլն դրամի զուտ վնաս, իսկ 2012թ արդյունքներով` 122.1 մլն. դրամի զուտ վնաս: 2012թ դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության կուտակված վնասը կազմել է  255.7 մլն դրամ (մոտ 650 հազ. դոլար):

Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության ստուգումները ցույց են տվել, որ վնասների մի մասն անհիմն է, ու առաջացել է սխալ հաշվապահական ձևակերպումների պատճառով:

Այսպես՝ ընկերության կանոնադրական կապիտալի 50%-ի բաժնետեր` «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ից ներդրումային ծրագրերի (երկրաբանական  հետախուզական  եւ գնահատման  աշխատանքների կատարում) իրականացման համար ստացած փոխառության  գծով  վճարված տոկոսները եւ տույժերը (ծախսերը) ակտիվի արժեքին  ավելացնելու փոխարեն  ձևակերպել է որպես ֆինանսական ծախս: Բացի այդ՝ ընկերությունը հանդիսանալով ավելացված արժեքի հարկ վճարող,  մատուցված ծառայությունների  արժեքի մեջ ներառված  ԱԱՀ գումարները  հաշվանցելու փոխարեն  ձևակերպել է վարչական ծախսերով:

Այս անճշտությունների արդյունքում 2010-12 թ.թ. ավել է ցույց տրվել մոտ 26 մլն դրամի վնաս;

Ստուգմամբ պարզվել է նաև, որ ընկերությունը կատարել է գործուղման և ներկայացուցչական ծախսեր՝ առանց փաստաթղթային հիմքերի: 2010-12 թ.թ. այդպիսի 3 մլն դրամի ծախս է իրականացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter