HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ պատգամավոր Հայկ Խաչատրյան. «Սխալ է, որ ձայն են տվել Գալուստ Սահակյանին, պիտի չմասնակցեին»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը սխալ է համարում իր կուսակից գործընկերների մասնակցությունը ԱԺ նախագահի ընտրություններում ու հանրապետական թեկնածու Գալուստ Սահակյանի օգտին քվեարկելը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահի ընտրություններում ԲՀԿ խմբակցության պատգամավորները ազատ ձևաչափով էին մասնակցում ընտրություններին և, ինչպես ցույց տվեցին քվեարկության արդյունքները, քվեարկել էին հանրապետական Գալուստ Սահակյանի օգտին:

«Հետք»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չեք մասնակցել ԱԺ խոսնակի ընտրությանը, ԲՀԿ պատգամավոր Հայկ Խաչատրյանը զարմացավ. «Ինչի՞ համար մասնակցեի»:

Մեր դիտարկմանը, թե ԲՀԿ պատգամավորների մեծ մասը մասնակցել, իր ձայնը տվել է Գ. Սահակյանին, նա այսպես արձագանքեց. «Դե իրենք գիտեն, իմ կարծիքով, սխալ է, որ ձայն են տվել Գ. Սահակյանին, մի քանի օր առաջ Գալուստ Սահակյանը ամբիոնից որ խոսում էր, մենք բոլորս դուրս եկանք, հիմա քվեարկում են իր օգտի՞ն, իմ կարծիքով սա սխալ էր, պիտի չմասնակցեին»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք քվեարկությունից առաջ տեղի ունեցած խմբակցության նիստում ինքը հայտնե՞լ է իր կարծիքը, ինչպե՞ս են այն ընդունել, ԲՀԿ պատգամավորը նշեց. «Ասել եմ, նորմալ են ընդունել, մարդիկ կան՝ նորմալ ընդունեցին»:

Լուս.՝ 168.am-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter