HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հերհերի փոքր հիդրոկայանը կշահագործվի ևս 15 տարի

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությունը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից կստանա Հերհերի փոքր հիդրոկայանը ևս 15 տարով շահագործելու իրավունք: Այդ հարցը ներառված է հանձնաժողովի մայիսի 16-ի նիստի օրակարգում:

Նշենք, որ Որոտանի կասկադի 3 հէկերը (Շամբ, Սպանդարյան, Տաթև) ամերիկյան «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությանը վաճառելուց հետո «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրին» որպես գույք մնացել է միայն Հերհերի փոքր հէկը:

Բնապահպանները վաղուց ահազանգում են, որ այս և Հերհեր գետի վրա կառուցված երկրորդ փհէկ-ի պատճառով ցամաքել են Հերհեր գետն ու նրա վրա գտնվող ջրվեժը:

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ նախատեսվում է Հերհերի փհէկից առաքվող էլեկտրաէներգիաի սակագին սահմանել 16.847 դրամը (ներառյալ` ավելացված արժեքի հարկը):

Լուսանկարը` «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության

Մեկնաբանություններ (2)

Aram
Is it possible ( feasible) to reclaim the (river) water for agricultural use after it is used to produce electric power and minimize the environmental impact? Please do not say NO, I am for sustainable……..environment
George
To 1: My Dear! It is possible approximately same as: 5-3=4 (!?) (Հայերեն կարդում ենք անգլերեն մեկանաբանում - որ ինչ ասենք?)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter