HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայ-ֆրանսիական տնտեսական կապեր

Թեև Ֆրանսիայում է գտնվում հայկական ամենահոծ գաղութներից մեկը, հայ-ֆրանսիական տնտեսական կապերն այնքան էլ բարվոք չեն: Որպես առևտրային գործընկեր՝ Ֆրանսիան ետ է մնում  Եվրամիության բազմաթիվ երկրներից: Ֆրանսիայի հետ մեր առևտրաշրջանառությունը տարեկան մոտ 70 մլն դոլարի սահմաններում է, ու այդ ցուցանիշով զիջում ենք ոչ միայն այն եվրոպական երկրներին, որոնց հումք ենք մատակարարում (Գերմանիա, Բելգիա), այլև Բուլղարիային, Իսպանիային, Իտալիային, Ռ ումինիային;

Ֆրանսիայի հետ առևտրի ներկայիս ծավալները զիջում են նաև նախաճգնաժամային տարիների ծավալներին՝ 2007թ. այն կազմել է 160 մլն դոլար (2006 թ.՝ 75 մլն դոլար):

Կա ևս մի բացասական հանգամանք՝ դեպի Ֆրանսիա արտահանումները շատ փոքր ծավալ ունեն, տարեկան ընդամենը 3-7 մլն դոլար: Հայկական հոծ գաղթօջախի առկայության պարագայում կարելի էր արտահանման ավելի մեծ ծավալներ ակնկալել:

Դեպի Ֆրանսիա արտահանվող ապրանքների տեսականին բազմազան է, սակայն ամեն ինչից արտահանում ենք «քիչ-քիչ»: Միանշանակ՝ արտահանման մեջ հիմնական դերակատարումը պատկանում է թեթև արդյունաբերության ընկերություններին:

Արտահանման կառուցվածքում առաջին տեղը զբաղեցնում են արհեստական կամ բնական կաշվից իրերը՝ մոտ 1.5 մլն դոլարի չափով: Երկրորդ տեղում տղամարդու համար նախատեսված տաբատներն ու պիջակներն են՝ 1.3 մլն դոլար, երրորդ տեղում՝ վերարկուներն ու թիկնոցները՝ 1.3 մլն դոլար:

Ֆրանսիայից ամենաշատը ներկրում ենք ներկանյութեր՝ 11-12 մլն դոլարի չափով: Երկրորդը օծանելիք և հարդաջուր է՝ մոտ 4.9 մլն դոլարի չափով: Երրորդը շշերն ու այլ ապակյա տարաներն են՝ մոտ 4.8 մլն դոլար, որին պետք է գումարել նաև բնական խցանից իրերը՝ մոտ 2.4 մլն դոլար: Սրանք հիմնականում օգտագործվում են կոնյակի արտադրության ոլորտում: Ներկրում ենք նաև մեծ քանակությամբ հյութեր՝ մոտ 4.7 մլն դոլար:

Ֆրանսիան Հայաստանի համար շատ ավելի կարևոր է որպես ներդրումային գործընկեր, հիմնականում հեռահաղորդակցության ոլորտում ներդրումների շնորհիվ:

1988-2013 թ.թ. Ֆրանսիան Հայաստանում իրականացրել է մոտ 1 մլրդ դոլարի ներդրումներ, որը երկրորդ լավագույն ցուցանիշն է Ռուսաստանից հետո, ու կազմում է Հայաստանում իրականացրած ներդրումների 12.4%-ը, իսկ ուղղակի ներդրումների մասով՝ 16.4%-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter