HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քառյակը վաղը նիստ կգումարի. հնարավոր է` կառավարության ծրագրի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորվի

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններից (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգություն) ձեւավորված քառյակը վաղը կգումարի հերթական դռնփակ նիստը: Այս մասին «Հետք»-ին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ օրակարգը կորոշվի տեղում, կքննարկվի այն, ինչ կներկայացնեն խմբակցությունները: Քանի որ մայիսի 19-ին՝ ԱԺ քառօրյա նիստում քննարկվելու է նոր կառավարության ծրագիրը, հետաքրքրվեցինք` գուցե քառյակի վաղվա հանդիպումը ծրագրի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորելո՞ւն է միտված: Ի պատասխան` ՀՅԴ պատգամավորն ասաց. «Չէ, ամփոփելու, նոր հարցեր քննարկելու համար է»: Կառավարության նոր ծրագրի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորելու հավանականությունը Աղվան Վարդանյանը չբացառեց՝ նշելով. «Հնարավոր է, վաղը կքննարկենք»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter