HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Աճուրդի է հանվել մարզահամերգային համալիրը

ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր ծառայությունը աճուրդի է հանել մարզահամերգային համալիրը: Համալիրի մեկնարկային գինն է 19.35 մլրդ դրամ (մոտ 48 մլն դոլար): Աճուրդի հայտարարության մեջ նշվել է, որ համալիրը հանդիսանում է գրավի առարկա:

Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրը 2005 թ. վաճառվել է Մուրադյան եղբայրներին, որոնցից Մուրադ Մուրադյանը Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է 2010 թվականից: Նա նաև հանդիսանում է ԲԱՄՕ ընկերության  հիմնադիրը, որին էլ 2005 թ. վաճառվել է Մարզահամերգային համալիրը: ՀՀ կառավարության որոշմամբ՝ համալիրը վաճառվեց  5.7 մլն դոլարով, սակայն ԲԱՄՕ-ն պարտավորվեց 7-9 մլն դոլարի ներդրումներ իրականացնել:

Սակայն այնուհետ համալիրը գրավ է դրվում՝ Մուրադյան եղբայրների մեկ այլ ընկերության անունով վարկ վերցնելու համար, ինչի արդյունքում համալիրը փաստացի անցնում է ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության ներքո: 

Լուսանկարը` pegastravel.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter