HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայերը կներկայացնեն Հայաստանում հիմնած իրենց բիզնեսը

Այսօր` ժամը 17:00 – 19:00-ը, Շ. Ազնավուրի անվան հրապարակում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպում է ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ՀԿԽԸ ծրագրերի շրջանակներում գործիքներ ստացած և դրա շնորհիվ սեփական փոքր բիզնես նախաձեռնած սիրիահայերը կներկայացնեն իրենց արտադրանքը:

«Տոնավաճառի այցելուները հնարավորություն կունենան գնելու քաղցրավենիք, ձեռագործ աշխատանքներ և ծանոթանալու տարբեր ոլորտների մասնագետների հետ. այս նախաձեռնությունն այցելուներին անհրաժեշտ տեղեկություն կտա սիրիահայերի հմտությունների վերաբերյալ՝ տեսանելի դարձնելով դրանք, իսկ վերջիններիս համար իրենց գործունեությունն ընդլայնելու  խթան կհանդիսանա»,- նշում են կազմակերպիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter