HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խ. Քոքոբելյանը նկար է գնել 80.000 դրամով

Ազգային ժողովի սրահում արդեն 3-րդ օրն է` նկարների ցուցահանդես-վաճառք է. Հռիփսիմե Մարգարյանը ներկայացրել է իր ստեղծագործությունները: 

Առաջինը, ով գնել է նկարչուհու ստեղծագործությունը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է: Պատգամավորը գնել է «Իմ աշխարհը» նկարը 80.000 դրամով: «Ցանկացած մարդ, իր հոգեկերտվածքից կախված, չի կարող անտարբեր անցնել արվեստի այս ճյուղի կողքով: Ես մանկուց եմ հետաքրքրված նկարչությամբ, նկարել եմ, և ինձ համար նկարչությունը մարդու հույզերը նկարագրելու եղանակներից լավագույնն է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Մեր հարցին, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորի համար թանկ չէր նկարի գինը, Քոքեբելյանը պատասխանեց, թե ցուցադրված նկարներն ավելին արժեն: Ի դեպ, Քոքոբելյանը նախնական պայմանավորվածություն ունի գնելու ևս մեկ նկար` 100.000 դրամ արժողությամբ: 

Մեկնաբանություններ (2)

Նունե
գուցե 80.000 դոլար??? 80.000 դրամով ուվ ուզի կառնի, ինչ մի պատմություն է դառել
nune
80.000 դոլար? թե դրամ? չհասկացա այս նյութի իմաստը....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter