HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կոռուպցիան Հայաստանում։ Հաղթահարման ուղիները և սփյուռքի դերը»

«Հայկական Վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղը ս.թ. Մայիսի 31-ին կազմակերպում է համաժողով «Կոռուպցիան Հայաստանում։ Հաղթահարման ուղիները և սփյուռքի դերը» թեմայով։

Կազմակերպիչները տեղեկացնում են, որ համաժողովի ժամանակ բազմակողմանիորեն քննարկվելու են կոռուպցիային վերաբերող խնդիրներ, ելույթներով հանդես կգան Սփյուռքի և Հայաստանի քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկող հարցերի շարքում են լինելու Հայաստանում քաղաքական և տնտեսական կոռուպցիայի ազդեցության, մարդու հիմնարար իրավունքների խախտումների, երկրից արտագաղթի, ինչպես նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի փոփոխման հարցում սփյուռքի դերի ու մասնակցության հարցեր։

Համաժողովի ժամանակ Ատոմ Էգոյանը առաջին անգամ կներկայացնի Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ նկարահանած իր ֆիլմը։ Ֆիլմը վերնագրված է «Լուսավորիչը», որի ցուցադրումից հետո Ատոմ Էգոյանն անձամբ կպատասխանի հրավիրված մասնակիցների հարցերին։

Լուսանակար` www.tcdailyplanet.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter