HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Փոքր և միջին ձեռնարկատիրության արդի հիմնախնդիրների մասին

2013թ. հունվարի 1-ից գործում է շրջանառության հարկը՝ փոխարինելով շահութահարկին ու ավելացված արժեքի հարկին: Մինչև 58.35 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող առևտրային և արտադրական գործունեություն իրականացնոող սուբյեկտների համար շրջանառության հարկը 3.5% է: Հարկը հաշվարկվում և վճարվում է ըստ եռամսյակների՝ առանց կանխավճարների: Շրջանառության հարկ վճարողներն ազատված են ապրանքների առաքման ու գրանցման գրքերի վարումից:

Նախորդ կառավարությունը քննարկում էր շրջանառության հարկի դրույքաչափը 3.5-ից 1% իջեցնելու առաջարկը: Սա հնարավոր է հետևյալ պարագայում՝ դաշտն ամբողջությամբ պետք է դուրս գա ստվերից: Դրույքաչափը նվազեցնելու կողմնակիցները նշում են, որ մինչ շրջանառության հարկ կիրառելը փոքր ընկերությունների վճարած իրական հարկերի ծավալը կազմել է շրջանառության 2-2.5%-ը: Հիմա քննարկվում է 58.5 մլն դրամի շեմը մինչև 30 մլն դրամ նվազեցնելու հարցը, ու դա ավելի շատ դժգոհությունների առիթ է տվել, քան ոգևորության:

Սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս են որոշվում այդ թվերը, ինչու՞ 58.5 մլն, այլ ոչ թե 100 կամ 20: Պարզվում է՝ հարկային օրենքում օգտագործվող շեմերը ոչ մի առնչություն չունեն ՓՄՁ օրենսդրության հետ:

2011 թվականից գործում է փոքր ու միջին բիզնեսի նոր դասակարգիչը՝ համապատասխան «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքի: Նոր դասակարգիչն ավելի է համապատասխանում միջազգային ստանդարտներին, սակայն մի շարք խնդիրներ է հարուցել: Ըստ օրենքի՝ ՓՄՁ սուբյեկտները բաժանվում են 3 խմբի.

  1. Միջին՝ մինչև 250 աշխատողով, մինչև 1 մլրդ դրամ հասույթով և 1.5 մլրդ դրամ ակտիվներով:
  2. Փոքր՝ մինչև 50 աշխատողով, մինչև 500 մլն դրամ հասույթով:
  3. Գերփոքր՝ մինչև 10 աշխատողով, մինչև 100 մլն դրամ հասույթով:

Այս օրենքում ոչ մի խոսք չկա 58.5 մլն դրամի մասին: Այսինքն՝ գերփոքր ընկերությունների մի մասն ընկնում է շրջանառության հարկի ոլորտ, մի մասը՝ ոչ: Սա անտրամաբանական է: Հարկավոր է այնպես անել, որ հարկային օրենսդրությունը համընկնի ոլորտային օրենսդրությանը, այլապես խառնաշփոթ է առաջանում եւ կամայական որոշումների հնարավորություն: Մեր կարծիքով՝ 100 մլն դրամը բավական բարձր է գերփոքր ընկերությունները բնութագրելու համար, սակայն այս հարցը քննարկելու կարիք ունի:

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter